ՀՀ-ում կանցկացվեն վարժական հավաքներ. դրանք կտևեն 2024 թ. հունվարի 23-ից մինչև ապրիլի 12-ը
2024 թ. հունվարի 23-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ ՀՀ–ում կանցկացվեն վարժական հավաքներ։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Նշվում է, որ հավաքներին կմասնակցեն պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինները:
Նախատեսվում է` վարժական հավաքներին ներգրավել մինչև 2838 քաղաքացու, որոնցից 2579-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 98-ը` ավագ ենթասպայական կազմի, 161-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական, հրթիռահրետանային մասնագիտություններով:
Վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի կներգրավվի ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով։
Վարժական հավաքների ապահովման համար 2024 թ. հունվարի 23-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից կներգրավվի մինչև 10 միավոր ճանապարհաշինարարական տրանսպորտային միջոց (անվավոր բազմաշերեփ էքսկավատորներ (խրամատափորներ))՝ յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի ներգրավումը ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով:
Այս որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նշենք, որ Հայաստանում վերջին վարժական հավաքները նոր են ավարտվել, դրանք անցկացվել են 2023թ. հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 8-ը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-21 11:48
Армении, "заморозившей" членство в ОДКБ, стоит трезво смотреть на возможности обеспечения своей безопасности, в том числе в коллективном формате. Об этом заместитель главы МИД России Александр Панкин заявил в интервью РИА Новости.
-
2025-06-21 11:44
Ни Россия, ни МАГАТЭ не располагают свидетельствами того, что Иран якобы хотел получить ядерное оружие, заявил президент России Владимир Путин в интервью телеканалу Sky News Arabia.
-
2025-06-21 10:52
Представители армянской общины в Сербии, Ливане и ряде других стран арест главы группы компаний «Ташир» Самвела Карапетяна рассматривают в контексте ситуации на Украине и напряженности на Ближнем Востоке.
-
2025-06-21 10:16
Региональная архитектура безопасности Ближнего Востока оказалась на грани обрушения на фоне попыток прозападных сил нейтрализовать геополитический фактор Ирана. Такое мнение в эфире программы Sputnik Армения "Абовян time" выразил политолог Грант Микаелян.