Մոսկվան շարունակում է ջանքերը. ՌԴ ԳՇ պետը` հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի մասին
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի ու Բաքվի միջև առավել սուր հակասությունները լուծելու և նրանց միջև խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ։
Ելույթ ունենալով օտարերկրյա ռազմական կցորդների հետ հանդիպմանը` գեներալը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը նաև նպատակաուղղված աշխատանք է տանում Անդրկովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ։
«Անդրկովկասում իրավիճակը դեռ լարված է, բայց կայունացման միտում ունի»,- ասել է Գերասիմովը։
Նա անդրադարձել է նաև ԼՂ–ում գտնվող ռուսական խաղաղապահ զորախմբի աշխատանքին` նշելով, որ ռազմական գործողությունների ընթացքում խաղաղապահներն ապահովել են ավելի քան 10 հազար խաղաղ բնակչի տեղափոխումը զորախմբի տեղակայման վայրեր, այնուհետև տարածաշրջանի գրեթե ամբողջ բնակչության անվտանգ ելքը դեպի Հայաստանի տարածք։
Բացի այդ, խաղաղապահների ավիացիոն տրանսպորտով հիվանդանոցներ է տեղափոխվել գրեթե 300 վիրավոր։ Միաժամանակ ռուսական զորախումբը շարունակում է կատարել առաջադրանքները՝ որպես խաղաղ կյանք կառուցելու և բնակիչներին տարածաշրջան վերադարձնելու հնարավորության երաշխավոր:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 19:56
Главы патриархатов и предводители церквей Иерусалима решительно осудили теракт в православной церкви Св. Ильи в Дамаске, выразили поддержку верующим, подтвердили солидарность с патриархом Антиохийским Иоанном X (храм принадлежит указанному патриархату).
-
2025-06-23 19:54
Армения и Грузия договорились о правилах транзита армянского коньяка через территорию Грузии в третьи страны. Об этом сообщил в соцсети министр экономики Армении Геворк Папоян по итогам визита армянской делегации в Тбилиси.
-
2025-06-23 19:52
Решением премьер-министра Никола Пашиняна от 23 июня Ваан Акопян освобожден от должности таможенного атташе посольства Республики Армения в Российской Федерации.
-
2025-06-23 19:51
Высший судебный совет (ВСС) отклонил ходатайство министра юстиции Србуи Галян о привлечении к дисциплинарной ответственности трёх судей. Об этом сообщает пресс-служба ВСС.