Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ․ ԴԱՏԱՐԱՆԸ, ԳՈՐԾՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՐԱՀԱՆԳՈՎ, ՓՈՐՁՈՒՄ Է ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼ ԻՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Երեկ Երևան քաղաքի առաջին ատյանի դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, հրապարակեց արդեն մեկ ու կես տարվի շարունակվող քրեական գործով դատավճիռը, որով Հայաստանում իր նախադեպը չունեցող աբսուրդային արգելք է դրվել իմ հանրային-քաղաքական գործունեության վրա՝ պարտավորեցնելով առաջիկա 2 տարիների ընթացքում ինձ ձեռնպահ մնալ հանրային հավաքների կազմակերպումից և մասնակցությունից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ, «Հայաքվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը:
Նա նաև նշել է. «Այս անհեթեթ դատավճռի քաղաքական դրդապատճառները այնքան ակնհայտ են, որ նույնիսկ իմաստ չունի դրանց մասին հատուկ խոսել։ Չկարողանալով ապացուցել իմ մեղքը այս շինծու և ծայրից ծայր փնթի սարքած գործով, դատարանը, գործող իշխանությունների անմիջական հրահանգով, որպես վերջին վատություն, փորձում է սահմանափակել իմ հանրային-քաղաքական գործունեությունը։
Ավելորդ է ասել, որ դա չի հաջողվելու, ինչպես մինչև հիմա չի հաջողվել, և մեր պայքարը հանուն միասնական, ազատ և արդար հայկական հայրենիքի շարունակվելու է նոր թափով, ի հեճուկս այս հակազգային և պարտվողական վարչակարգի, ու նրա տարաբնույթ կամակատարների։
Բնականաբար, այս անհեթեթ դատավաճիռը բողոքարկվելու է վերադաս դատական ատյանում, սակայն մենք դրանով չենք սահմանափակվելու, և ամեն հնարավորը կանենք, որպեսզի արդարությունը վերականգնվի ոչ միայն իմ, այլև այս վարչակարգի ապօրինություններից տառապող բոլոր մեր քաղաքացիների համար։
Երկուշաբթի մեր պաշտպանական թիմը հրավիրում է մամլո ասուլիս՝ մանրամասն մեկնաբանելու այս գործի ընթացքը, և ներկայացնելու մեր հետագա գործողությունները, մինչ այդ շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում սատարում էին մեր պայքարին, և շարունակում են մեզ նեցուկ լինել՝ այն շարունակելու համար»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 19:56
Главы патриархатов и предводители церквей Иерусалима решительно осудили теракт в православной церкви Св. Ильи в Дамаске, выразили поддержку верующим, подтвердили солидарность с патриархом Антиохийским Иоанном X (храм принадлежит указанному патриархату).
-
2025-06-23 19:54
Армения и Грузия договорились о правилах транзита армянского коньяка через территорию Грузии в третьи страны. Об этом сообщил в соцсети министр экономики Армении Геворк Папоян по итогам визита армянской делегации в Тбилиси.
-
2025-06-23 19:52
Решением премьер-министра Никола Пашиняна от 23 июня Ваан Акопян освобожден от должности таможенного атташе посольства Республики Армения в Российской Федерации.
-
2025-06-23 19:51
Высший судебный совет (ВСС) отклонил ходатайство министра юстиции Србуи Галян о привлечении к дисциплинарной ответственности трёх судей. Об этом сообщает пресс-служба ВСС.