ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԱՐՁՐԱՑՐԵԼ Է ԼՂ-ՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՈՉՆՉԱՑՄԱՆ ՀԱՐՑԸ
Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը մասնակցել է Թեհրանում կայացած Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 7-րդ նախարարական հանդիպմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԳ նախարարությունից, Իրանի ԱԳ նախարարի տեղակալի նախագահությամբ անցկացված հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի, Բոլիվիայի, Չինաստանի, Եգիպտոսի, Հունաստանի, Իտալիայի, Իրանի, Իրաքի և Մեքսիկայի պատվիրակությունները։ Հանդիպման ավարտին անդամ պետությունների պատվիրակությունների ղեկավարներին ողջունել և ֆորումի եզրափակիչ ելույթով է հանդես եկել Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը բարձր է գնահատել հայ-իրանական դարավոր մշակութային կապերն ու երկկողմ համագործակցությունը՝ մշակութային ժառանգության պաշտպանության ուղղությամբ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է Ֆորումի դերը՝ որպես մշակութային երկխոսության և համագործակցության հարթակ, որի գործունեությունն ուղղված է հնագույն քաղաքակրթությունների մշակութային հարուստ ժառանգության պաշտպանությանը և հանրահռչակմանը։
Վահե Գևորգյանն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային հուշարձանների, եկեղեցիների և սրբատեղիների նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող ոչնչացման, պղծման և ինքնության խեղաթյուրման ուղղորդված քաղաքականությանը։ Նախարարի տեղակալը կարևորել է միջազգային գործընկերների աջակցությունը՝ կանխելու հայկական մշակութային ժառանգության ավերումը։ Այդ տեսանկյունից ընդգծվել է Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տեխնիկական առաքելության հրատապ իրականացման անհրաժեշտությունը։
Ֆորումի նախարարական հանդիպման արդյունքներով ընդունվել է Թեհրանի հռչակագիրը, որում ամրագրվել են հակամարտային իրավիճակներում մշակութային ժառանգության պաշտպանությունը և այդ ուղղությամբ միջազգային համագործակցությունը կարևորող դրույթներ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-10 20:01
МИД Армении выразил соболезнования в связи со стрельбой в школе в австрийском Граце.
-
2025-06-10 20:00
Информированный источник РИА Новости заявил, что в связи с реакций МИД Азербайджана на высказывание помощника президента РФ Владимира Мединского по Карабаху в России рассчитывают на признание Азербайджаном новых российский регионов и Крыма.
-
2025-06-10 19:57
Антикоррупционный суд отменил подписку о невыезде в отношении третьего президента Армении Сержа Саргсяна, частично удовлетворив ходатайство адвокатов Рубена Акопяна и Амрама Макиняна.
-
2025-06-10 19:54
Вторая группа российских военнослужащих возвращена с подконтрольной киевскому режиму территории в рамках достигнутых на прошлой неделе в Стамбуле договоренностей. Об этом сообщает оборонное ведомство России.