Նարեկ Պողոսյանը շարունակում է բուժումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նարեկ Պողոսյանը այն երիտասարդն է, որի անունը սեպտեմբերի 1-ին Սոթքի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների ցուցակում էր հայտնվել, սակայն ժամեր անց Պաշտպանության նախարարությունը լրացուցիչ հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում Նարեկի սրտի զարկը վերականգնվել է: «Զինուժ»-ը ռեպորտաժ է պատրաստել մինչ օրս վերականգնողական բուժում ստացող Նարեկի մասին:
«Գանգուղեղային վնասվածք եմ ստացել, այդ ամեն ինչը այնքան արագ եղավ, որ շատ բան ժամանակի ընթացքում հնարավոր էհիշեմ հնարավոր է՝ չհիշեմ»,- պատմում է նա:
Առօրյա ծառայության մեջ է եղել Նարեկը, երբ հրաման ստացավ հարակից մարտական հենակետ, որի ուղղությամբ հակառակորդը կրակում էր, պետք էր տարհանել վիրավորներին:
«Համարյա հասնում էի պոստեր, այդ ժամանակ են դիմացիս դիրքերից կրակել իմ վրա, թիրախավորված կրակ են բացել իմ վրա»,- պատմում է նա:
Վնասվածք ստանալուց անմիջապես հետո բուժակը ստուգել է Նարեկի սրտի աշխատանքը և տեսնելով որ չի շնչում, հայտնմեցին նրա զոհվելու մասին: Մինչ հոսպիտալ հասցնելը Նարեկը անբացատրելի հրաշքով մի քանի վայրկյան արթնացել, ջուր է ուզել ու կրկին գիտակցությունը կորցրել էր: Այդ պահից էլ բժիշկների ինտենսիվ գործողությունների շնորհիվ Նարեկի կյանքը փրկվել է: Ամիսներ շարունակ Նարեկը չէր կարողանում շարժվել, խոսել, ինչ-որ բան հիշել:
Նարեկն այժմ վերականգնողական բուժում է ստանում «Զինվորի տանը»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-16 19:48
Только что прослушал последнюю беседу Никола Пашиняна с азербайджанским журналистом относительно мирного соглашения между Арменией и Азербайджаном. Пашинян также встретился с президентом Азербайджана в Тиране (Албания). Не сомневаюсь, что и эта встреча прошла в том же духе, с позиции покорного просителя, лишенного достоинства, национальной гордости и даже самой элементарной дипломатической решимости. Об этом написал на своей странице в Facebook экс-министр иностранных дел Армении Вардан Осканян.
-
2025-05-16 19:46
По предварительным данным, в результате аварии с участием автобуса маршрута №23 пострадали 8 граждан. Министерство здравоохранения сообщает, что 6 взрослых были доставлены в медицинский центр и в настоящее время проходят обследование.
-
2025-05-16 19:39
Католикос Арам I провел встречу с делегацией высокопоставленных священнослужителей, представляющих Патриарха Московского и всея Руси Кирилла. Об этом сообщает католикосат Великого Дома Киликийского
-
2025-05-16 19:38
Мировой порядок сегодня превратился в глобальный беспорядок, а история, которую считали закончившейся, «снова возобновилась». Такое мнение высказала глава Еврокомиссии Урсула фон дер Ляйен, выступая с речью на шестом саммите Европейского политического сообщества в Тиране.