Последние новости

Բորել. ԵԽ-ի ընտրությունները կարող են նույնքան վճռորոշ լինել, որքան ԱՄՆ նախագահական մրցավազքը

Հունիսին Եվրախորհրդարանի ընտրությունները կարող են նույնքան վճռորոշ լինել, որքան ԱՄՆ նախագահական մրցավազքը, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ հայտարարելով, որ, իր կարծիքով, ընտրողների վախը անհայտի հանդեպ կարող է նրանց ստիպել աջակցել աջ պոպուլիստական ​​կուսակցություններին:

«Ես վախենում եմ վախից, վախենում եմ, որ եվրոպացիները կքվեարկեն, քանի որ վախենում են: Գիտականորեն ապացուցված է, որ անհայտության և անորոշության հանդեպ վախը արտազատում է հորմոն, որը պահանջում է անվտանգության արձագանք: Սա փաստ է»,- ասել է Բորելը:

Նա նաև վերլուծել է իրավիճակն Ուկրաինայում և Գազայի հատվածում։

Ըստ ԵՄ դիվանագիտության ղեկավարի, նա նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է կանգ առնել կամ նույնիսկ համաձայնվել մի գործարքի, որը թույլ կտա Ռուսաստանին պահպանել Արևելյան Ուկրաինան։

Խոսելով Գազայի մասին՝ նա ասել է, որ ՀԱՄԱՍ-ը «ոչ միայն ռազմական ուժ է, այլև գաղափար, և որպես այդպիսին նրան կարելի է հաղթել միայն ավելի լավ գաղափարներով, այլ ոչ միայն ռումբերով»:

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ