Վուչիչը հանդես է եկել հրատապ դիմումով՝ Բելգրադում անկարգությունների առիթով
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հրատապ կոչով դիմել է երկրի քաղաքացիներին՝ Բելգրադի քաղաքապետարանի մոտ տեղի ունեցող անկարգությունների առիթով, հաղորդում է սերբական «Երեկոյան նորություններ»-ը։
«Մի անհանգստացեք, Սերբիայի քաղաքացիներ: Չնայած տեսարանները դրամատիկ են, մենք սիրում ենք մեր երկիրն ու քաղաքը, սովոր չենք, որ ինչ-որ մեկը քանդի մեր տունը։ Հեղափոխություն տեղի չի ունենում, սրանից ոչինչ չի ստացվի»,- ասել է Վուչիչը՝ հավելելով, որ պետությունը փորձում է չվնասել ցուցարարներից ոչ մեկին։
Ըստ նրա, փողոցներում հավաքվել է մոտ 2490 մարդ, հայտնում է Kurir-ը։
«Քաղաքային ժողով մտնել ցանկացողների հետ այս պահին ընդամենը մոտ 1900 մարդ կա։ Ոմանք այս գիշեր ցույց տվեցին իրենց դեմքը, և այն, որ բռնությունը նրանց պայքարի միակ միջոցն է: Արդեն մի քանի օր է, ինչ ասում ենք, որ նրանք պատրաստվում են դրան, քանի որ գիտեն, որ չեն կարող շահել ժողովրդի վստահությունը»,- նշել է Սերբիայի նախագահը։
Նա հավելել է, որ օտարերկրյա ծառայություններն իշխանություններին զգուշացրել էին անկարգությունների նախապատրաստման մասին։
«Շնորհակալ եմ այն օտարերկրյա ծառայություններին, որոնք հասկացրել են, որ գիտեն, թե ինչ է պատրաստվում, և տեղեկատվություն են տրամադրել մեր ծառայություններին, որպեսզի նրանք հստակ իմանան, թե ինչ են պատրաստում ավազակները: Նրանք, ովքեր երդվում են պայքարել բռնության դեմ, ցույց տվեցին, որ իրենք իսկական խուլիգաններ են։ Նրանք ցանկանում են ավերել մեր քաղաքներն ու երկիրը»,- ասել է Վուչիչը։
Ավելի վաղ «Սերբիան ընդդեմ բռնության» ընդդիմադիր կուսակցության կողմնակիցները, որոնք համաձայն չէին Սերբիայում ընտրությունների արդյունքների հետ, կոտրել էին Բելգրադի քաղաքային վարչակազմի շենքի դուռը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-24 20:02
Партия социалистов инициировала вотум недоверия премьер-министру Франции Франсуа Байру из-за отказа вернуть пенсионный возраст к отметке в 62 года.
-
2025-06-24 19:59
Власти распорядились отключить экраны с изображением бизнесмена Самвела Карапетяна. Об этом сообщают источники Новости Армении - NEWS.am.
-
2025-06-24 19:57
Вынесение суровых приговоров журналистам и сотрудникам Abzas Media вызывает беспокойство. Об этом говорится в заявлении дипломатической службы Европейского союза.
-
2025-06-24 19:56
Тегеран будет соблюдать перемирие, если Израиль не будет его нарушать. Об этом заявил президент Ирана Масуд Пезешкиан в ходе телефонного разговора с премьер-министром Малайзии Анваром Ибрагимом.