ԱՆՎՃԱՐ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐ ԱՐՑԱԽԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Սիրելի արցախցիներ,
«Project Skill Harbor» կրթական նախագիծը սկսում է 6-ամսյա անվճար եզակի դասընթացներ՝ ՏՏ ոլորտում մեծ պահանջարկ ունեցող հետևյալ ուղղություններով՝ QA (որակի ապահովում) և հաշվողական դիզայն «BeeGraphy», ինչպես նաև Python-ի և տեխնիկական անգլերենի դասընթացներ՝ նշված ուղղությունները հեշտությամբ յուրացնելու համար: Դասընթացները ձեզ կտան համապարփակ գիտելիք և հմտություններ, որոնք անհրաժեշտ են այսօրվա տեղեկատվական համայնքում հաջողակ կարիերա սկսելու համար: Երկու շաբաթ ծրագիրը փորձարկելուց հետո, դուք կկարողանաք ընտրել ձեզ անհրաժեշտ ուղղությունը:
Դասընթացի առավելություններից է անհատականացված մոտեցումը, որը ձեզ հնարավորություն կտա կազմել եզակի ուսումնական ծրագիր՝ ձեր մասնագիտական նպատակներին և հետաքրքրություններին համապատասխան:
Ինչպես մասնակցել
Ուսումնական նախագծին մասնակցելու, ինչպես նաև մանրամասներին ծանոթանալու համար միացեք մեր ֆեյսբուքյան էջին՝ Educational Project Skill Harbor, այնուհետև ուղարկեք ձեր մասին հիմնական տեղեկությունները՝ անուն, ազգանուն, հեռախոսահամար [email protected] հասցեին: Գրանցումը հաջողությամբ ավարտելուց հետո, դուք կստանաք նախագծի Demo տարբերակի ներկայացմանը մասնակցելու հրավեր, որտեղ նշված կլինի ուսումնական հաստատություն այցելության օրը, ժամը և հասցեն: Demo-ի ընթացքում կծանոթանաք 6-ամսյա դասընթացներից յուրաքանչյուրի ծրագրին և կընտրեք զարգացման ուղղությունը։ Դասընթացի ավարտից հետո, Project Skill Harbor-ը կաջակցի ձեզ հարցազրույցներին պատրաստվելու հարցում, կստանաք նաև խորհրդատվություն՝ Ձեր պրոֆիլին համապատասխանող առկա թափուր աշխատատեղերի վերաբերյալ:
Ծրագրին կարող են դիմել 17-22 տարեկան տղաներ և աղջիկներ:
Դասընթացների սկիզբը՝ 10.01.2024թ.
Դիմումներն ընդունվում են մինչև 29.12.2023թ.
Հարցերի դեպքում կարող եք գրել մեր ֆեյսբուքյան էջին:
QA թեստավորում
QA-ն կամ որակի վերահսկողությունը պրակտիկ գործընթաց է, որի նպատակն է կանխել սխալները, որոնք կարող են առաջանալ ծրագրավորման աշխատանքի ընթացքում։ QA մասնագետի ճիշտ և համակարգված աշխատանքի շնորհիվ այսօր կազմակերպությունները կարողանում են ստեղծել հաճախորդի պահանջներին համապատասխան պրոդուկտ/ծառայություն:
Հաշվողական դիզայն՝ BeeGraphy
Նրանք, ովքեր կընտրեն հաշվողական դիզայնը, ձեռք կբերեն բացառիկ հմտություններ և հնարավորություն ինտեգրվել առաջադեմ CAD (Computer-Aided Design) տեխնոլոգիաների ոլորտին և պատրաստվել հաջող մեկնարկի մասնագիտական ոլորտում, այդ թվում՝ BeeGraphy ստարտափում, որն ապահովում է հաշվողական դիզայնի ոլորտում առաջադեմ գործիքներ և տեխնոլոգիաներ։
Python
Դասընթացը կսովորեցնի ինչպես օգտագործել Python-ը տվյալների վերլուծության, վեբ մշակման, գիտական հաշվարկների և այլնի համար: Python-ը ակտուալ կիրառություն ունի Back-End ծրագրավորման, տվյալների վերլուծության, արհեստական բանականության, ինչպես նաև համակարգչային գիտության բնագավառներում:
Տեխնիկական անգլերեն
Այս դասընթացը նպատակ ունի մասնակիցներին տրամադրել անհրաժեշտ լեզվական գործիքներ և ոլորտին հատուկ տերմինաբանություն՝ ՏՏ ոլորտին առնչվող տարբեր շրջանակներում վստահ և արդյունավետ հաղորդակցվելու համար։ Դասընթացի ավարտից հետո կկարողանաք ընդլայնել ընդհանուր անգլերեն լեզվի հմտությունները՝ հատուկ ուշադրություն դարձնելով ՏՏ տերմինաբանությանը և բառապաշարին:
Սիրով Ձեր «Project Skill Harbor»
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-14 09:49
Ветеранская организация Армении выразила благодарность Юрию Навояну за вклад в увековечение памяти о Великой Победе Объединение ветеранов Республики Армения имени маршала И. Х. Баграмяна выразило благодарность председателю ДИАЛОГА — Юрию Людвиговичу Навояну за его активную гражданскую позицию и значительный вклад в проведение памятных мероприятий, приуроченных к 80-летию Победы в Великой Отечественной войне.
-
2025-05-13 08:42
Уровень сервиса в Армении намного лучше, чем в некоторых европейских странах. Об этом заявила международный мастер-тренер по клиентскому сервису и лидерству Анета Коробкина, имеющая многолетний опыт работы в индустрии развития персонала и, в частности, клиентского сервиса.
-
2025-05-12 10:59
Внимательно посмотрите, кто в армянской среде пытается подвергнуть ревизии историю Второй мировой войны, откуда взялся этот последний вздор («Гертруда-Сталинград-Объединенная Историческая Армения»), на кого они ссылаются, и все станет более чем очевидным, написал на своей странице в ФБ экс-депутат НС РА, кандидат исторических наук Мигран АКОПЯН, коснувшись прошедшей на днях на Общественном телевидении передачи, которая вызвала бурное негодование в армянском сегменте соцсетей. Публикацию полностью приводим ниже.
-
2025-05-12 10:55
Геополитическая перестройка в мире вступает в решающую фазу, а действующее руководство Армении продолжает действовать вразрез с национальными интересами, углубляя системный кризис безопасности, политики и социальной сферы, написал в своем ТГ-канале руководитель молодежного крыла РПА Генрих Даниелян, отметив, что такая модель подрывает саму национальную безопасность, исключая Армению из процессов формирования новой глобальной архитектуры. Публикацию полностью приводим ниже.