Տիգրան ՍԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՒՄ ԱՌԿԱ ԽՈՐԸ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԻՐԱԴՐԱՅԻՆ ՆՈՐ ՍՐԱՑՈՒՄՆԵՐԻ ԲԵՐԵԼ
Մի քանի օր առաջ Ադրբեջանի առանցքային պաշտոնյաներից մեկը` Հաջիևը, բավականին վտանգավոր հետևանքներ ունեցող հայտարարություն արեց, որը, կարծես, լայն քննարկումների առարկա չդարձավ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Սբրահամյանը:
«Վերջինս նշեց, որ սահմանազատման/սահմանագծման գործընթացը բարդ և երկարատև է և այն պետք է դուրս բերվի Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների փաստաթղթից և առանձին քննարկվի:
Սրանով փաստացի ընդգծվում է այն հանգամանքը, որ սահմանային հարցերով խնդիրներն այնքան անլուծելի են կամ կողմերն այնքան հեռու են փոխադարձ համաձայնություն հասնելու հնարավորությունից, որ այն թողնում են հիմնական փաստաթղթի քննարկումներից դուրս կամ զուգահեռ` ինչպես կուզեք:
Դեռ մի կողմ դնենք այն հանգամանքը, որ եթե նույնիսկ մի փուլում ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, դա կարող է զուտ հռչակագրային կամ բարի ցանկությունների նշանակություն ունենալ:
Առաջին սպառնալիքն այն է, որ սահմանային հարցերում առկա խորը խնդիրները կարող են իրադրային նոր սրացումների կամ պայթունի բերել, ինչի նախանշանները պարբերաբար ուրվագծվում են ադրբեջանական հիմնական քարոզչական ռեսուրսներում»,- գրել է նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.
-
2025-06-07 15:13
Кандидат в премьер-министры от фракции Национального собрания «Честь имею» Давид Амбарцумян пишет: