Ֆարսը շարունակվում է. Ադրբեջանում սկսվել է Վագիֆ Խաչատրյանի բողոքի քննարկումը
Ադրբեջանում շարունակվում է Վագիֆ Խաչատրյանի գործով դատական ֆարսը։
Ինչպես տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները, սկսվել է բողոքարկման քննարկումը։
Հիշեցնենք, որ Վ.Խաչատրյանը Արցախյան առաջին պատերազմի մասնակից է, նրան առևանգել են այս տարվա ամռանը Լաչինի միջանցքը հատելիս, ընդ որում՝ առևանգել են տառացիորեն ԿԽՄԿ-ի ձեռքերից։ Մարտական գործողություններին մասնակցության համար Ադրբեջանի իշխանությունները Խաչատրյանին ներկայացրել են առանձնակի ծանր հանցագործությունների կատարման մեղադրանքներ։
Չնայած Ադրբեջանի իշխանությունների ակնհայտ անօրինական գործողություններին, այդ թվում մարդու առևանգմանը, որը գտնվել է ԿԽՄԿ-ի պաշտպանության ներքո, Խաչատրյանը ոչ միայն ազատ չի արձակվել, այլև հայտնվել է մեղադրյալների աթոռին։ Հապճեպ սարքված գործով անցնում են 59 «տուժողներ», նրանք բոլորը «ճանաչել» են Խաչատրյանին և պատմել նրա կատարած «հանցագործությունների» մասին։ Վագիֆ Խաչատրյանը իրեն մեղավոր չի ճանաչել ներկայացված մեղադրանքներով և հայտարարել է, որ ոչ մի հանցագործության չի մասնակցել։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-24 20:02
Партия социалистов инициировала вотум недоверия премьер-министру Франции Франсуа Байру из-за отказа вернуть пенсионный возраст к отметке в 62 года.
-
2025-06-24 19:59
Власти распорядились отключить экраны с изображением бизнесмена Самвела Карапетяна. Об этом сообщают источники Новости Армении - NEWS.am.
-
2025-06-24 19:57
Вынесение суровых приговоров журналистам и сотрудникам Abzas Media вызывает беспокойство. Об этом говорится в заявлении дипломатической службы Европейского союза.
-
2025-06-24 19:56
Тегеран будет соблюдать перемирие, если Израиль не будет его нарушать. Об этом заявил президент Ирана Масуд Пезешкиан в ходе телефонного разговора с премьер-министром Малайзии Анваром Ибрагимом.