Գեղարքունիքում ձերբակալված ձկնորսներից մեկը կալանավորվել է
Գեղարքունիքում ձերբակալված ձկնորսներից մեկը 1 ամսով կալանավորվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Ավելի վաղ ՔԿ–ն տեղեկացրել էր, որ Գեղարքունիքում ձկնորսները զանգվածային խուլիգանություն են կատարել, բռնություն են կիրառել ծառայողական պարտականություններն իրականացնող պաշտոնատար անձանց նկատմամբ. ձերբակալվել է 26 անձ։
«Ձկնորսներից 25–ն ազատ են արձակվել, և միայն մեկին է մեղադրանք առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 452–րդ հոդվածի 3–րդ մասի հատկանիշներով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը–խմբ.)։ Միջնորդություն էր ներկայացվել դատարան նրա նկատմամբ որպես խափանման միջոց մեկամսյա կալանք կիրառելու, միջնորդությունը բավարարվել է»,– նշեց Աբրահամյանը։
Հիշեցնենք` ըստ ՔԿ հաղորդագրության՝ դեկտեմբերի 19-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզի ջրային պարեկային ծառայության աշխատակիցները «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ծառայողների հետ 2 նավակով ծառայություն են իրականացել Սևանա լճի Նորատուս բնակավայրի հատվածում, որի ժամանակ նրանց է մոտեցել 200 ձկնորսական նավակ։ Ձկնորսները հայհոյել են, սպառնացել, նրանց ուղղությամբ նետել են բենզինով լցված շշեր, փայտեր։ Ոմանց հաջողվել է բարձրանալ ՊՈԱԿ-ին պատկանող նավի վրա և վիճաբանել աշխատակիցների հետ, ձեռքերով, ոտքերով, տարբեր առարկաներով հարվածել աշխատակիցներին, որոնցից մի քանիսը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-16 19:48
Только что прослушал последнюю беседу Никола Пашиняна с азербайджанским журналистом относительно мирного соглашения между Арменией и Азербайджаном. Пашинян также встретился с президентом Азербайджана в Тиране (Албания). Не сомневаюсь, что и эта встреча прошла в том же духе, с позиции покорного просителя, лишенного достоинства, национальной гордости и даже самой элементарной дипломатической решимости. Об этом написал на своей странице в Facebook экс-министр иностранных дел Армении Вардан Осканян.
-
2025-05-16 19:46
По предварительным данным, в результате аварии с участием автобуса маршрута №23 пострадали 8 граждан. Министерство здравоохранения сообщает, что 6 взрослых были доставлены в медицинский центр и в настоящее время проходят обследование.
-
2025-05-16 19:39
Католикос Арам I провел встречу с делегацией высокопоставленных священнослужителей, представляющих Патриарха Московского и всея Руси Кирилла. Об этом сообщает католикосат Великого Дома Киликийского
-
2025-05-16 19:38
Мировой порядок сегодня превратился в глобальный беспорядок, а история, которую считали закончившейся, «снова возобновилась». Такое мнение высказала глава Еврокомиссии Урсула фон дер Ляйен, выступая с речью на шестом саммите Европейского политического сообщества в Тиране.