ՀՌՀ․ «Ուրբաթ Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդաշարի բովանդակությունը կոպտորեն խախտել է ՀՀ օրենսդրությունը
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը մեկնաբանել է «Sputnik Արմենիա» ռադիոյի հեռարձակումը դադարեցնելու որոշման առնչությամբ Հայաստանում ՌԴ դեսպանության հայտրարությունը:
ՀՌՀ մեկնաբանության մեջ ասվում է. «Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը մեկնաբանություն է տարածել ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի «Sputnik Արմենիա» ռադիոյի հեռարձակումը դադարեցնելու որոշման առնչությամբ, որում ափսոսանք է հայտնում կարգավորող մարմնի կայացրած վճռի վերաբերյալ, քանի որ սահմանափակվում է «հայ ունկնդրի` իր նախընտրած աղբյուրից տեղեկատվություն ստանալու բացարձակ իրավունքը»:
Դեսպանությունը հանձնաժողովի որոշումը գնահատում է նաև որպես զիջում նրանց, ովքեր «գնալով ավելի բարձր են խոսում Ռուսաստանի և Հայաստանի միջև ավանդական, փոխշահավետ և փոխհարգալից դաշնակցային հարաբերությունների խզման օգտին»։
Դեսպանատան վերոնշյալ մեկնաբանության կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում լրացուցիչ պարզաբանում ներկայացնել ՀՌՀ-ի որոշման վերաբերյալ։
Այս տարվա դեկտեմբերի 20-ի N111-Ա որոշմամբ հանձնաժողովը 30 օրով կասեցրել է «Ռադիո Տոսպա» ՓԲԸ-ի հեռարձակման լեցենզիան (ոչ «Sputnik Արմենիա» ռադիոյի, որի գործունեության կարգավորումները ՀՌՀ-ի գործառույթներից դուրս է, և որը շարունակում է իր գործունեությունը Հայաստանի բոլոր մեդիահարթակներում՝ բացառությամբ հանրային մուլտիպլեքսի):
2017 թվականին Հայաստանին պատկանող հաճախականությունների սահմանափակ տիրույթում հեռարձակման լիցենզիա ստանալով՝ «Ռադիո Տոսպա»-ն պարտավորվել է խստորեն պահպանել ինչպես Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը, այնպես էլ լիցենզիայի պայմանագրով ստանձնած պարտավորությունները։ Սակայն «Ռադիո Տոսպա»-ի կողմից վերահեռարձակվող «Ուրբաթ Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդաշարի բովանդակությունը բազմիցս կոպտորեն խախտել է թե՛ Հայաստանի օրենսդրությունը և թե՛ ակնհայտ հակասություն ունեցել դեսպանատան հիշատակած «Ռուսաստանի և Հայաստանի միջև ավանդական, փոխհարգալից դաշնակցային հարաբերություններ» մեկնաբանության հետ:
Իր սահմանադրական լիազորությունների շրջանակում հանձնաժողովն ապահովել և ապահովում է «հայ ունկնդրի՝ իր ընտրած աղբյուրից տեղեկատվություն ստանալու բացարձակ իրավունքը»։ Սակայն «ատելության խոսքով», սպառնալիքներով, ապատեղեկատվությամբ, հազիվ քողարկված բռնության կոչերով, օրենքը բազմիցս խախտող «Ուրբաթ Տիգրան Քեոսայանի հետ» հաղորդաշարը վարողի մենախոսություններում բացակայում է տարրական հարգանքը դաշնակից երկրի, նրա ժողովրդի, ղեկավարության հանդեպ, և նույնիսկ մեծ երևակայության դեպքում դժվար է այն «տեղեկատվության աղբյուր» անվանելը։ Հատկապես անհանգստացնող է այն փաստը, որ այդպիսի բովանդակությունը հեռարձակում է ռուսական պետական լրատվամիջոցը:
Հիասթափեցնող է նաև «Ռադիո Sputnik»-ի և «Ռոսիա սեգոդնյա» միջազգային լրատվական գործակալության ղեկավարության արձագանքը հայկական կարգավորիչ մարմնի որոշմանը։ Այդպիսի իրավիճակներում, եթե ոչ ներողություն խնդրելու, ապա գոնե կառուցողական երկխոսության միջոցով հետայսու նմանօրինակ միջադեպերը բացառելու պատրաստակամության փոխարեն «Ռադիո Sputnik»-ի խմբագրական քաղաքականության պատասխանատուները սահմանափակվեցին՝ «դաշնակից Հայաստանին» ուղղված ոչ բարեզուսպ հայտարարություններով և Հայաստանի իշխանություններին և կարգավորող մարմնին «ազատ խոսքի ճնշման» մեղադրանք ներկայացնելով:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-09 16:15
В день 80-й годовщины Победы во Второй мировой войне пресс-секретарь Республиканской партии Армении Эдуард Шармазанов выступил с рядом заявлений во время марша «Бессмертного полка» в Ереване. Он связал историческую победу 1945 года с борьбой армянского народа в 1992 году за освобождение Шуши и раскритиковал текущую политику властей Армении.
-
2025-05-09 16:02
Комитет по сохранению Арцаха распространил заявление, в котором, в частности, говорится:
-
2025-05-09 15:59
Армянский пленный Виген Эулджекчян, удерживаемый в Баку с 2020 года, не мог связаться с семьей с конца февраля 2025-го, в связи с чем он объявил голодовку. Об этом директор буэнос-айресского филиала Общества помощи армянским сиротам (SOAR) Лусиана Минасян сообщила в соцсети X.
-
2025-05-09 15:56
Участие военных государств-членов Организации Договора о коллективной безопасности (ОДКБ) в параде Победы на Красной площади в Москве говорит о единстве этих стран. Об этом заявил ТАСС начальник Объединенного штаба ОДКБ генерал-полковник Андрей Сердюков.