Պուտին․ ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագիրը կօգնի արտահանմանը և Հյուսիս-Հարավ երթուղուն
ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագիրը Եվրասիական միության երկրների համար մուտք կբացի դեպի Եվրասիական տարածաշրջանի խոշորագույն և առավել զարգացած տնտեսություններից մեկի շուկա: Այս մասին Սանկտ Պետերբուրգում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը` մեկնաբանելով նիստի մեկնարկից առաջ ստորագրված համաձայնագիրը։
Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո (երբ այն վավերացնեն և՛ Իրանը, և՛ ԵԱՏՄ բոլոր հինգ երկրները,–խմբ.,) Միությունում արտադրվող ապրանքների գրեթե բոլոր կատեգորիաները հասանելիություն կստանան իրանական 90 միլիոնանոց շուկային (զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերի շնորհիվ խմբ.): ՌԴ նախագահը հիշեցրել է, որ ոչ սակագնային արգելքները նույնպես զգալիորեն կնվազեն։
Նա նշել է, որ ԵԱՏՄ երկրների գործարար շրջանակները հետաքրքրված են դրանով, քանի որ ակտիվ առևտուր են անում իրանցի գործընկերների հետ, և հիմա առևտրի պայմանները նկատելիորեն կբարելավվեն։
ՌԴ ղեկավարի խոսքով` ակնհայտ է նաև, որ Իրանի հետ առևտրի ազատականացումը լրացուցիչ խթան կհաղորդի տրանսպորտային-լոգիստիկ երթուղիների, այդ թվում «Հյուսիս-հարավ» միջանցքի զարգացմանը, ինչպես նաև նախադրյալներ կստեղծի գիտական և արտադրական համագործակցության համար։
«Հյուսիս-հարավը» ամենամասշտաբային նախագծերից մեկն է։ Այս ճանապարհը կկրճատի Իրան-Հայաստանի սահմանից մինչև Վրաստանի-Հայաստանի սահմանը տանող ճանապարհ (550-ից հասցնելով 490 կմ), ինչպես նաև կհեշտացնի ելքը դեպի Սև ծով ոչ միայն Հայաստանի, այլև Իրանի համար:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 19:56
Главы патриархатов и предводители церквей Иерусалима решительно осудили теракт в православной церкви Св. Ильи в Дамаске, выразили поддержку верующим, подтвердили солидарность с патриархом Антиохийским Иоанном X (храм принадлежит указанному патриархату).
-
2025-06-23 19:54
Армения и Грузия договорились о правилах транзита армянского коньяка через территорию Грузии в третьи страны. Об этом сообщил в соцсети министр экономики Армении Геворк Папоян по итогам визита армянской делегации в Тбилиси.
-
2025-06-23 19:52
Решением премьер-министра Никола Пашиняна от 23 июня Ваан Акопян освобожден от должности таможенного атташе посольства Республики Армения в Российской Федерации.
-
2025-06-23 19:51
Высший судебный совет (ВСС) отклонил ходатайство министра юстиции Србуи Галян о привлечении к дисциплинарной ответственности трёх судей. Об этом сообщает пресс-служба ВСС.