Իրանի ԱԳՆ․ ԱՄՆ-ն ընդունում է, որ այլևս չի կարողանում ամբողջ աշխարհին պարտադրել իր ուզած կարգը
Միացյալ Նահանգների իշխանությունները խոստովանում են, որ ձևավորվող բազմաբևեռ աշխարհակարգում նրանք այլևս չեն կարողանում իրենց կարգը պարտադրել միջազգային մյուս դերակատարներին, ասել է Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին՝ ISNA գործակալությանը տված հարցազրույցում։
«Եթե ամերիկացիները նախորդ տարիներին կարողանում էին ուժի միջոցով իրենց կարգը պարտադրել, ապա ներկայիս պայմաններում նրանք գիտակցում են, որ մի կողմի մոտեցման հիման վրա աշխարհակարգ կառուցել չի ստացվում։ Միջազգային ասպարեզում մի քանի դերակատարների առկայության պայմաններում նրանք չեն կարող բոլորին պարտադրել սեփական շահերը»,- ասել է Բաղերին։
Իրանի փոխարտգործնախարարը, որպես «ամերիկյան» աշխարհակարգի հաստատման տապալման փորձի օրինակ, մատնացույց է արել Պաղեստինում տիրող տրամադրությունները։
«Ինչպես ամբողջ աշխարհի, այնպես էլ Պաղեստինի ժողովուրդները հստակ ցույց տվին, որ չեն հրաժարվի իրենց շահերից՝ հանուն ամերիկյան աշխարհակարգի հաստատման ու կշարունակեն դիմակայել ամերիկյան եսակենտրոն քաղաքականությանը»,- ասել է Բաղերին՝ հավելելով, որ բազմաբևեռ աշխարհակարգն է «տրամաբանական և ճիշտ այլընտրանքը Միացյալ Նահանգների կողմից պարտադրված համակարգին»։
«Բազմաբևեռ աշխարհակարգի շնորհիվ է հնարավոր ապահովել անկախ երկրների շահերն ու խաղաղություն ու կայունություն բերել յուրաքանչյուր տարածաշրջան»,- խոսքն ամփոփել է Իրանի փոխարտգործնախարարը։
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 05:55
Законодательное собрание американского штата Род-Айленд приняло резолюцию, признающую геноцид понтийских и малоазийских греков, совершенный в Османской и кемалистской Турции в 1913–1923 годах.
-
2025-05-19 05:52
Папа Римский Лев XIV принял делегацию Украины после интронизации. Он заявил о готовности Ватикана стать площадкой для прямых переговоров между Украиной и Россией ради достижения справедливого мира, заявил президент Украины Владимир Зеленский, передает РБК-Украина.
-
2025-05-19 05:49
В повестке Армении отсутствует вопрос о так называемом "Зангезурском коридоре". Об этом заявил секретарь Совета безопасности Армении Армен Григорян, выступая на Форуме тегеранского диалога в рамках своего визита в Иран.
-
2025-05-19 05:46
Иран не позволит врагам подорвать его стратегические отношения с Арменией, заявил секретарь Высшего совета национальной безопасности Ирана Али Акбар Ахмадиан. На встрече с секретарем Совета Безопасности Армении Арменом Григоряном, состоявшейся в воскресенье в Тегеране, Ахмадиан заявил, что стратегические отношения и тесное сотрудничество между Ираном и Арменией во всех областях будут способствовать региональному миру и стабильности, передает Tasnim.