«Ժողովուրդ». ՌԴ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓԱՇԻՆՅԱՆԻՑ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԵՆ ԿՈՆԿՐԵՏ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ՝ Սանկտ Պետերբուրգ: Նիկոլ Փաշինյանն այնտեղ մասնակցել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին, իսկ այսօր՝ դեկտեմբերի 26-ին, մասնակցելու է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին:
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը սա լավ հնարավորություն է համարել տևական դադարից հետո Փաշինյան-Պուտին շփման համար: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, Փաշինյանի՝ ՌԴ այցը սպասված է հատկապես ռուսաստանյան իշխանությունների կողմից, քանի որ նրանք շատ հարցեր ունեն Փաշինյանին, ու ՌԴ նախագահն անձամբ պարզաբանումներ ունի ստանալու Փաշինյանից:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ՌԴ իշխանություններն այս անգամ շատ լուրջ են տրամադրված և Փաշինյանից պահանջելու են, որ ոչ թե հերթական կցկտուր ու լղոզված պատասխանները տա, այլ հստակ ու կոնկրետ պատասխաններ՝ ՌԴ-Հայաստան համագործակցության ու հարաբերությունների մասին, որոնք, թերևս, գերլարված իրավիճակում են:
Ուշագրավ է նաև, որ Հայաստանի իշխանությունները տևական ժամանակ խուսափում էին Ռուսաստանի միջնորդությամբ կազմակերպված բոլոր հանդիպումներից, բայց հիմա, կարծես, Փաշինյանի իշխանությունը զղջացել է Ռուսաստանի հետ հարաբերությունները վերջնական ոչնչացնելու գաղափարից ու որոշել վերականգնել դրանք: Այս առումով Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ այցը, կարելի է ասել, պատմական է»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 15:25
Премьер Армении Никол Пашинян намерен до 27 июля - Дня Преображения Господня (Вардавар) - сместить Католикоса всех армян Гарегина II. Об этом написал на своей странице в соцсети член Исполнительного органа Республиканской партии Армении Эдуард Шармазанов.
-
2025-07-21 15:23
Турция рассчитывает на достижение консенсуса между Азербайджаном и Арменией по вопросу Зангезурского коридора, считая, что реализация этого проекта принесет пользу всем странам региона. Об этом заявил президент республики Реджеп Тайип Эрдоган, передает TRT Haber.
-
2025-07-21 15:22
Никто не может отнять у арцахцев право на возвращение, никакая власть не может закрыть Арцахский вопрос. Об этом заявил спикер Национального Собрания Республики Арцах Ашот Даниелян.
-
2025-07-21 15:20
Отношения Москвы и Баку имеют прочную основу, но сейчас переживают сложный период. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.