Դանիելյան․ Քիչ հավանական է, որ ՀՀ խորհրդարանը կարձագանքի Ադրբեջանի միլի մեջլիսի ընդունված հայատյաց հայտարարությանը
Ցավոք, քիչ հավանական է, որ հայրենական խորհրդարանը կարձագանքի Ադրբեջանի միլի մեջլիսում կայացած լսումների արդյունքներով ընդունված հայատյաց հայտարարությանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Իսկ հետևողականորեն թշնամական կեցվածք որդեգրած ադրբեջանը՝ Հայաստանի տարածքը պատմական Ադրբեջանի պապենական հողեր հռչակելուն միտված կեղծ պատմագիտության արդյունքները սահուն տեղափոխեց արդեն օրենսդիր մարմնի քննարկման հարթակ, որից հետո անարգել կտեղափոխի միջազգային «քաղաքակիրթ ու ժողովրդավար» հարթակներ։
Հանրահայտ է, որ ադրբեջանցիները բնակվել են Հայաստանում միայն խորհրդային շրջանում։ Անարգել վաճառելով իրենց տները, Հայաստանը լքել են կամավոր, ընդ որում, ադրբեջանում տեղի ունեցած ցեղասպան ոճրագործությունների հնարավոր պատասխան զարգացումների մտավախությամբ։ Որևէ ադրբեջանցու վերաբնակեցումն ինքնին փոխադարձ վստահության ցուցիչ չէ, ինչպես պնդում են միլի մեջլիսում։
Վերաբնակեցման մասին կարող է իրավաչափ քննարկում սկսվել միայն առնվազն այն բանից հետո, երբ նույն հիմունքներով կերաշխավորվի և դե ֆակտո կիրականացվի հայ փախստականների վերադարձը և, հատկապես՝ ողջ Արցախահայության վերադարձը՝ Անկախ ճանաչված Արցախի Հանրապետություն (վերադարձի մասին այլ կարգի խոսակցությունները դատարկաբանության ոլորտից են)։ Հընթացս հարկ կլինի քննարկել հսկայական չափերի պատճառված վնասի փոխհատուցման խնդիրը։
Հ.Գ. «Արևմտյան ադրբեջան» թեզը՝ ընդամենը իրենց համար տվյալ պահին բարենպաստ իրավիճակի թելադրանքով միակողմանի զիջումներ կորզելու հերթական աճպարարություն է ....»
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 05:55
Законодательное собрание американского штата Род-Айленд приняло резолюцию, признающую геноцид понтийских и малоазийских греков, совершенный в Османской и кемалистской Турции в 1913–1923 годах.
-
2025-05-19 05:52
Папа Римский Лев XIV принял делегацию Украины после интронизации. Он заявил о готовности Ватикана стать площадкой для прямых переговоров между Украиной и Россией ради достижения справедливого мира, заявил президент Украины Владимир Зеленский, передает РБК-Украина.
-
2025-05-19 05:49
В повестке Армении отсутствует вопрос о так называемом "Зангезурском коридоре". Об этом заявил секретарь Совета безопасности Армении Армен Григорян, выступая на Форуме тегеранского диалога в рамках своего визита в Иран.
-
2025-05-19 05:46
Иран не позволит врагам подорвать его стратегические отношения с Арменией, заявил секретарь Высшего совета национальной безопасности Ирана Али Акбар Ахмадиан. На встрече с секретарем Совета Безопасности Армении Арменом Григоряном, состоявшейся в воскресенье в Тегеране, Ахмадиан заявил, что стратегические отношения и тесное сотрудничество между Ираном и Арменией во всех областях будут способствовать региональному миру и стабильности, передает Tasnim.