Ծառուկյան. Ռուսաստանին հարցեր ունենք, սպասում ենք պատասխանների
Այո, Ռուսաստանին հարցեր ունենք, սպասում ենք պատասխանների, բայց, այնուամենայնիվ, մենք պետք է մտածենք՝ ուզում ենք Ռուսաստանը մեզ թշնամի լինի, թե՝ դաշնակից լինի: Այս մասին «Կենտրոն» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով հայ-ռուսական հարաբերությունների մասին:
«Իհարկե, Ռուսաստանը մեզ պետք է դաշնակից լինի, որ մենք կարողանանք մեր դաշնակցական կապերը ավելի ամրապնդենք, զարգացնենք և դրանից հետո մենք պետք էներկայացնենք մեր խնդիրը, պրոբլեմը, հարցը, մեր սպասելիքը, որ մեր դաշնակից պետությունըմեր կողքին պետք է լինի, որ մեր խնդիրները, մեր ծրագրերը, մեր սպասելիքները մենք իրականացնենք: Մենք պետք է շատ լավ հարաբերություններ ունենանք և Ռուսաստանի հետ, և Արևմուտքի հետ:
Մեկը մյուսի հաշվին մենք չպիտի վատացնենք, մենք սաղ աշխարհի հետ իրավունք չունենք թշնամի դառնալու: Կարող ենք ճիշտ քաղաքականություն վարել և լինել կամուրջ, հիմնական հարցը սա պետք է լինի: Երբ մենք ամրագրենք մեր հարբերությունները Ռուսաստանի հետ որպես գործընկեր, այդ ժամանակ լավ կլինի և Հայստանի համար, և Ռուսաստանի համար»,-ասել է Ծառուկյանը:
Նա նշել է, որ ցանկացած քայլ պետք է կատարել հաշվի առնելով մեր պետության զարգացումը, շահերը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 19:56
Главы патриархатов и предводители церквей Иерусалима решительно осудили теракт в православной церкви Св. Ильи в Дамаске, выразили поддержку верующим, подтвердили солидарность с патриархом Антиохийским Иоанном X (храм принадлежит указанному патриархату).
-
2025-06-23 19:54
Армения и Грузия договорились о правилах транзита армянского коньяка через территорию Грузии в третьи страны. Об этом сообщил в соцсети министр экономики Армении Геворк Папоян по итогам визита армянской делегации в Тбилиси.
-
2025-06-23 19:52
Решением премьер-министра Никола Пашиняна от 23 июня Ваан Акопян освобожден от должности таможенного атташе посольства Республики Армения в Российской Федерации.
-
2025-06-23 19:51
Высший судебный совет (ВСС) отклонил ходатайство министра юстиции Србуи Галян о привлечении к дисциплинарной ответственности трёх судей. Об этом сообщает пресс-служба ВСС.