ՎԻՇԱՊԸ «ԱՐՔԱՅԱԴՈՒՍՏՐԵՐ» Է ՊԱՀԱՆՋՈՒՄ
2024 թվականին բոլորը պիտի պատրաստ լինեն, որ իրենց դրամապանակներն ասպատակության են ենթարկվելու
Ֆինանսական հորոսկոպի համաձայն՝ 2024 թվականին փողը «բաժանելու» է Փայտե Կանաչ Վիշապը։ Բարօրության առումով տարին այնքան էլ արգասաբեր չէ։ Ո՛չ նրանից, ո՛չ էլ կառավարությունից նվերներ ակնկալել չարժե. ընդհակառակը, հարկ կլինի վաստակել տքնաջան և երբեմն նույնիսկ անտանելի ծանր աշխատանքով, ընդ որում գործերում ավելի լավ է հույս դնել միայն սեփական անձի վրա։ Նապոլեոնյան ծրագրեր կառուցելը պարսավելի չէ, բայց այդ դեպքում ստիպված կլինեք աշխատել ստախանովյան ռեժիմով։ Կարևոր է ոչ մի դեպքում թևաթափ չլինել…
Աստղերը խորհուրդ են տալիս չպահել բոլոր խնայողությունները «նույն կողովում» և տարբերականացնել ներդրումները, իսկ գլխավորը՝ ավելի ուշադիր լինել ֆինանսական բարեփոխումների և օրենսդրական նոր ակտերի նկատմամբ, որոնք առատորեն պատրաստում է «քույրերի ու եղբայրների» համար նրանց դրամապանակների հանդեպ աննկարագրելի քնքշանքով և կրքոտ հետաքրքրությամբ տառապող Փաշինյանի կառավարությունը։
Դրան պետք է պատրաստվեն ոչ միայն Սևանի ձկնորսներն ու Արարատի ձկնաբույծները, անշարժ գույքի վարձատուներն ու մսավաճառները (վերջին երկու ծանր նորամուծություններն արդեն ուժի մեջ են մտել 2023 թվականի դեկտեմբերի 1-ից և 6-ից), տաքսու վարորդներն ու առհասարակ ավտոմեքենաների բոլոր տերերը, ներկրողները, Wildberries-ի միջոցով ապրանքներ պատվիրելու և Ֆեյսբուքում գովազդ տեղադրելու սիրահարները, այլև սովորական տնային տնտեսուհիները, որոնք ստիպված կլինեն հարկային հայտարարագրեր լրացնել եկամուտների մասին և դրանց առկայության դեպքում կիսվել կառավարության հետ։
Բնակչության նորանոր խմբերի ծանրաբեռնելով դրակոնյան հարկերով, պարտքերով, տուգանքներով և վարկերով՝ Փաշինյանի կառավարությունն անտեսում է միջազգային հայտնի տնտեսագետների և փորձագետների այն կանխատեսումները, որ 2024 թվականին «փուչիկը» կպայթի, և մենք բոլորս ականատես կլինենք «կյանքում երբևէ տեսած ամենամեծ անկմանը» (ամերիկացի տնտեսագետ Հարի Դենթ):
Սպասվում է բժշկական պարտադիր ապահովագրության անմտածված (ինչպես միշտ) համակարգի ներդրում, որն ամեն տարի կդատարկի քաղաքացիների դրամապանակը ևս 200 հազար դրամով, ընդ որում այդ ֆիքսված գումարը կվճարեն ինչպես մեկ միլիոն դրամ աշխատավարձ ստացողները, այնպես էլ նվազագույն չափով վարձատրվողները (նվազագույն աշխատավարձը Հայաստանում 2023 թվականի հունվարի 1-ից 75 հազար դրամ է), չենք խոսում արդեն թոշակառուների և նպաստառուների մասին։
Ցամաք հացով ապրող գյուղացիներին, ինչպես խոստանում է Փաշինյանը, սպասվում է ներգրավում հարկային շրջանառության մեջ և, ըստ այդմ՝ մասհանումներ կառավարությանը իրենց անմխիթար եկամուտներից։ Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը չի բացառում, որ գալիք տարում իշխանությունները օրինագիծ ընդունեն կրթության և առողջապահության ոլորտների հարկման մասին (առայժմ դրանք ազատված են ԱԱՀ-ից), ինչը էապես կբարձրացնի հիվանդանոցային սպասարկման, բուհերում ուսումնառության և վճարովի մանկապարտեզների վարձավճարները:
Պետական եկամուտների կոմիտեն այս օրերին հիշեցնում է, որ 2024 թվականից մեկնարկում է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգի փուլային ներդրումը (2023 թվականի եկամուտների համար), որը Հայաստանի անխտիր բոլոր քաղաքացիների համար պարտադիր կդառնա արդեն 2025 թվականին։ Կփորձես թաքցնել մի որևէ եկամուտ՝ կվճարես մինչև 300 հազար դրամ տուգանք։ Այդ տեսանկյունից նույնիսկ սովորական խոհարարուհուն հավասարեցրել են չինովնիկներին, պատգամավորներին և բարձրաստիճան այլ պաշտոնյաներին, որոնք նախկինում էլ էին եկամուտների հայտարարագրեր ներկայացնում:
«Ժողովրդական և թավշե» բրենդով իշխանության եկած կառավարությունը շատ արագ փոխարկվեց «դրակոնայինի», և 2024 թվականը հենց դրա տարին է։ Երկրում ամեն 4-րդը աղքատ է, իսկ կառավարությունը հորինում է բնակչության գրպանը մտնելու և հնարավորինս դատարկելու նորանոր ուղիներ։ Ազգային հարստությունը ծայրաստիճան բևեռացված է, և ծիծաղելի է լսել պաշտոնյաներին, որոնք իրենց արժանիքն են համարում ամենահարուստների և ամենաաղքատների եկամուտների միջև տարբերության (այսօրվա դրությամբ՝ 13 անգամ) կրճատումը 1 տոկոսով։
Կենտրոնական իշխանությունից հետ չի մնում նաև մայրաքաղաքայինը։ Իշխանության հասած Տիգրան Ավինյանի թիմը շտապում է գալիք տարում ծանրաբեռնել երևանցիներին բազմապատիկ աճած տուրքերով և տարաբնույթ վճարումներով։ Եվ խոսքը միայն մայրաքաղաքի կենտրոնում «կարմիր գծերի» վրա կայանման վճարը 13 անգամ ավելացնելու մասին չէ. պատրաստվում են ավելացնել փոքր ու միջին բիզնեսի տարբեր տեսակների ֆինանսական բեռը:
Այս խորապատկերին 2024 թվականի համար կառավարության նախատեսած 7-տոկոսանոց տնտեսական աճը գնալով ավելի կասկածելի է թվում, մանավանդ եթե առաջիկա 12 ամիսներին ինչ-որ գլոբալ փոփոխություններ տեղի ունենան։ Իսկ պահպանվող իրողությունների պարագայում հայկական ազգային արժույթի փոխարժեքը հաջորդ տարի կկազմի միջինը 414 դրամ՝ մեկ դոլարի դիմաց։
Ոգեպնդվե՛ք…
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-30 19:04
Чрезвычайно любопытной и показательной оказалась пресс-конференция, созванная в последний день июня в центральном офисе ЗАО «Электрические сети Армении» (ЭСА). Сразу скажем, что после всего сказанного и.о. генерального директора компании Давидом Казиняном при всех его попытках сдерживаться и не давать политических оценок от всей этой истории с национализацией ЭСА и арестом их собственника Самвела Карапетяна повеяло таким зловонным смрадом и средневековым невежеством, что вся мерзость и низость правительства Пашиняна в очередной раз выступила, как на ладони.
-
2025-06-30 10:18
Армянский бизнес предпочитает естественный интеллект искусственному «После «бархатной революции» ожидания в отношении предпринимательства у населения Армении были романтическими – мол, скоро все быстро станут бизнесменами и разбогатеют – сегодня в этих ожиданиях больше реализма и трезвости»; «У женщин лучше и стабильнее получается заниматься бизнесом, хотя женское предпринимательство, в отличие от мужского, в Армении развито относительно слабо, а гендерное равенство уступает даже исламским странам»; «В Армении в целом 44% начинающих и 53% состоявшихся бизнесов – единоличные, и есть некий потолок, достигнув которого, микробизнес больше не растет»; «Армяне прагматичны и приземлены, поэтому в их мотивации заняться бизнесом главенствует стремление делать деньги, а идея изменить через свой бизнес что-то в мире не воспринимается вообще (в пользу последнего высказались лишь 21,3%, а Армения среди 51-й страны заняла 49-е место)». И наконец, «основным побудительным мотивом занятия бизнесом в Армении продолжает оставаться нужда. Так, 79,3% начинающих бизнесменов занимаются предпринимательством, «чтобы заработать на жизнь, так как рабочие места ограничены. Однако стремление накопить богатство как движущая сила предпринимательства существенно выросло – особенно среди молодежи и городских жителей»…
-
2025-06-30 09:51
Вдохновленные боевым «Копьем Гегарда» армянские ювелиры на GemGeneve 2025 Одну из своих майских публикаций «ГА» посвятил прошедшему в Женеве 9-му ежегодному ювелирному салону-выставке GemGeneve 2025 («Страус», «Русалочка» и «Кальян» на GemGeneve 2025» - golosarmenii.am от 08.05.2025г.). В течение 5 майских дней эта торговая ярмарка с элементами шоу превратила ее залы в настоящий храм ювелирных изделий с рекордной посещаемостью (4970 человек).
-
2025-06-27 10:12
Промышленность и все внешнеэкономические показатели – в глубоком минусе Armstat 25 июня опубликовал основные макроэкономические показатели, характеризующие социально-экономическое положение Армении в январе-мае 2025 года относительно того же периода прошлого года. Свежие данные свидетельствуют о том, что проявившиеся с самого начала этого года тревожные признаки в промышленной отрасли и во внешнеэкономической деятельности никуда не делись, по-прежнему красным светом сигнализируя о замедлении темпов экономического роста в стране и в целом о неблагополучной ситуации в экономике Армении…