Քենեդի կրտսեր․ Ես ուզում եմ օգնել Հայաստանի և Արցախի ժողովրդին
Եվս մեկ պատերազմ կանխելու և ազատության ու ժողովրդավարության սկզբունքները պաշտպանելու համար ԱՄՆ կառավարությունը պետք է մոբիլիզացնի տարածաշրջանային աջակցությունը հայերի ինքնապաշտպանության և ինքնորոշման իրավունքին և պաշտպանի արցախահայության անվտանգ վերադարձը իրենց պատմական հայրենիք։ Այս մասին իր տեսաուղերձում նշել է ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու մասին հայտարարած Ռոբերտ Քենեդի կրտսերը, որը հրապարակել է X սոցիալական ցանցի իր էջում:
Նա հայտարարել է, որ Ադրբեջանը 2020 թվականից սկսած անխնա էթնիկ զտումներ է իրականացնում Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ։ «Ընթացիկ տարվա սեպտեմբերին Ադրբեջանը հարձակման անցավ և տեղահանեց ամբողջ 120 հազար հայ բնակչությանը»,- հավելել է քաղաքական գործիչը։
«Մինչ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Գազայի և Իսրայելի վրա, ոչ ոք ոչինչ չի լսում հին հայկական տարածքներից մեկի ողջ բնակչության զանգվածային տեղահանման մասին: էթնիկ զտումների դատարկ դատապարտումը բավարար չէ։ Ի տարբերություն 1915-ի ցեղասպանության, այս մեկը շրջելի է: Սա մի իրավիճակ է, երբ խաղաղ պատժամիջոցները կարող են գործել: Միացյալ Նահանգները դեռևս ունի լծակներ այս տարածաշրջանում, և նա կարող է օգտագործել այս ուժը, որպեսզի մոբիլիզացնի այս տարածաշրջանի բոլոր ժողովուրդներին՝ շրջելու այս հումանիտար ողբերգությունը: Մենք պետք է նաև ուղիներ փնտրենք վերացնելու համար Հայաստանի շրջափակում Թուրքիայից և Ադրբեջանից: Հայաստանը դեպի ծով ելք չունեցող երկիր է և պետք է մուտք ունենա հարևան երկրների նավահանգիստներ»,- ասել է ամերիկացի քաղաքական գործիչը։
Նա վստահեցրել է, որ ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելու դեպքում կնպաստի Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի վերականգնմանը։
«Որպես Միացյալ Նահանգների նախագահ՝ ես կօգտագործեմ դիվանագիտությունը, մեր բարոյական հեղինակությունը, մեր տնտեսական լծակները և պատժամիջոցները Հայաստանը վերականգնելու համար։ Ես ուզում եմ օգնել վերականգնելու Հայաստանի, Արցախի ինքնիշխանությունը, վերականգնելու նրանց տարածքները։ Ես ուզում եմ դա անել խաղաղ ճանապարհով: Ինչ-որ տեղ նոր պատերազմ սկսելու փոխարեն, ես կցանկանայի կանգնեցնել դրանցից մեկը»,- ասել է ԱՄՆ նախկին նախագահ Ջոն Քենեդիի զարմիկը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 22:04
В Стамбуле состоялась встреча премьер-министра Республики Армения Никола Пашиняна и президента Турции Реджепа Тайипа Эрдогана. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Правительства Армении.
-
2025-06-20 21:29
Подвергнутых сегодня приводу граждан начали отпускать. Об этом в беседе с журналистами заявил лидер движения «Священная борьба» архиепископ Баграт Галстанян.
-
2025-06-20 20:34
59,7% опрошенных высоко оценили деятельность Армянской Апостольской церкви по 10-балльной шкале, не довольны ею 18,7%. Об этом свидетельствуют данные опроса фонда "Арар", заявил директор организации Армен Хачикян.
-
2025-06-20 20:30
На данный момент задержано более двух десятков человек, но есть и те, чье местонахождение неизвестно. Об этом на встрече с журналистами 16 июня заявил представитель Верховного органа АРФ Дашнакцутюн, депутат парламента от блока «Армения» Ишхан Сагателян.