Սանոսյանը՝ 8 հայկական գյուղերն ադրբեջանցիներին հանձնելու պահանջի մասին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մեզ հետ հանդիպումների ընթացքում միջազգային կառույցների մի շարք գործընկերներ, այդ թվում հատկապես ՀՀ-քում տարբեր բանկային դոնոր գործընկեր կազմակերպություններ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի նկատմամբ: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 29-ին, մամուլի ասուլիսում նշեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
«Նրանք մեզ հետ քննարկումներում փորձում են նախանշել, որ իրենք ևս հետաքրքրված են և եթե այդ ծրագրի որոշ հատվածներում շինարարություն կամ այլ գործընթաց իրականացնելու կարիք կա, ապա իրենք ուրախ կլինեն ներգրավվել այդ գործընթացներում: Այնպես որ ազդակները բավական դրական են»,-ասաց Սանոսյանը:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնչող հայտարարություններին, 8 գյուղերի վերադարձի վերաբերյալ, ՏԿԵ նախարարն ասաց. «Այս մասին բազմաթիվ անգամ խոսել ենք: Կան որոշ տարածքներ, որոնք Ադրբեջանն է նախանշում, և կան տարածքներ, որ Հայաստանն է դրանց մասին խոսում: Հիմա գործընթացը կարող է կազմակերպվել հետևյալ կերպ, որ այդ տարածքները նախանշվեն, դրանց իրավաբանական հիմքերը պետք է հանել, այնուհետև տեղի ունենա երկու գործընթաց՝ մեկը փոխանակումն է, մյուսը ֆիզիկապես թողնել, զուտ տարածական որոշակի կարգավորումներ ունենալ: Կարգավորում նկատի ունեմ այն, որ այդ տարածքները որոշակի մակերես ունեն և դելիմիտացիա, դեմարկացիա կոչվող երևույթը կարող է այս հարցի պատասխանը տալ: Իմ պատկերացմամբ, այս հարցին կարելի է պատասխանել հենց այդ աշխատանքային խմբի շրջանակներում, երբ սահմանների դեմարկացիա, դելիմիտացիա տեղի ունենա»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 19:56
Главы патриархатов и предводители церквей Иерусалима решительно осудили теракт в православной церкви Св. Ильи в Дамаске, выразили поддержку верующим, подтвердили солидарность с патриархом Антиохийским Иоанном X (храм принадлежит указанному патриархату).
-
2025-06-23 19:54
Армения и Грузия договорились о правилах транзита армянского коньяка через территорию Грузии в третьи страны. Об этом сообщил в соцсети министр экономики Армении Геворк Папоян по итогам визита армянской делегации в Тбилиси.
-
2025-06-23 19:52
Решением премьер-министра Никола Пашиняна от 23 июня Ваан Акопян освобожден от должности таможенного атташе посольства Республики Армения в Российской Федерации.
-
2025-06-23 19:51
Высший судебный совет (ВСС) отклонил ходатайство министра юстиции Србуи Галян о привлечении к дисциплинарной ответственности трёх судей. Об этом сообщает пресс-служба ВСС.