Հայոց պատմության աղմկահարույց դասագրքում 46 շտկում կարվի
«Հայոց պատմություն» առարկայի 7–րդ դասարանի դասագրքում 46 շտկում կարվի, և դրանք ներդիրի տեսքով կներկայացվեն դպրոցներին։ Ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց դասագրքի աշխատանքային խմբի ղեկավար «Մասնակցային դպրոց» կրթական հիմնադրամի տնօրեն Վահրամ Սողոմոնյանը։
Նա նշեց, որ կիրականացվեն բովանդակային նյութերի 15 էական, 13 աննշան, տարեթվերին վերաբերող 13 և ուղղագրական 5 շտկումներ։
Բացի այդ շտկումներից, կփոխվի նաև Վանի թագավորության` բազմիցս քննարկված քարտեզը։
«Այդ քարտեզը թյուրիմացաբար է դրվել ժամանակի սղության ու տարբեր հանգամանքների պատճառով։ Կլինի նոր մշակված քարտեզ, որը ներկայացվել է Էրեբունու թանգարանի մեր գործընկերներին։ Կփոխվի նաև Ղազար Փարպեցու պատկերը, որը ևս սխալ է տեղադրված»,– հայտնեց Սողոմոնյանը։
Սողոմոնյանը հավելեց, որ ուսումնասիրվել են բոլոր քննադատությունները և դիտարկումները, ինչպես նաև Մայր աթոռի նամակը։
Հիշեցնենք` տևական ժամանակ է՝ ակտիվ քննարկվում և մասնագիտական տարբեր շրջանակներում քննադատվում է պ․գ․թ․ Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած «Հայոց պատմության» 7-րդ դասարանի դասագիրքը։ Մասնագետները բազմաթիվ սխալներ են մատնանշում, որոնք վերաբերում են մասնավորապես Ուրարտուի ժամանակաշրջանին, որևէ տեղ հիշատակում չկա, որ Երևանի պատմությունը սկսվում է Էրեբունուց։ Նրանք կարծում են, որ հեղինակը նաև այնպիսի մտքեր է գրել, որոնք ջուր են լցնում թուրք ազգայնամոլական պատմագիտական մոդելի վրա։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 13:16
ДТП произошло сегодня, 26 июля, в Арагацотнской области.
-
2025-07-26 13:14
В последние две недели в Китае резко вырос спрос на рений – редкий металл, который добывается в том числе в Армении. Эксперты пока не могут понять, вызвано ли это краткосрочными спекуляциями на рынке или долгосрочными трендами.
-
2025-07-26 13:12
«Это их миссия, а наша миссия – бороться за то, чтобы вопрос Арцаха не был закрыт», – заявил востоковед, профессор Гурген Меликян в беседе с журналистами 25 июля во время презентации издания «Переговоры по Арцаху» в ответ на вопрос о том, дойдут ли содержащиеся в книге месседжи до действующих властей РА.
-
2025-07-26 13:11
Генеральная прокуратура подтверждает наличие уголовного производства в отношении бывшего мэра Эчмиадзина, возбужденного Антикоррупционным комитетом по статьям «Отмывание денег» и «Злоупотребление должностными полномочиями».