ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ԻՍԿ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԱՃԻ ՈՒ ՇԱՀԵՐԻ ԱՄՐԱՊՆԴՄԱՆ ԵՐԱՇԽԻՔ Է. Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Մի քանի օր առաջ ԱՄՆ-ում զեկույց է հրապարակվել, որով Ադրբեջանն ընդգրկել է Կրոնական ազատության դիտարկման ցանկում՝ Արցախի նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո կրոնական ազատության լուրջ խախտումներում ներգրավված լինելու կամ դրանք հանդուրժելու համար: Այս մասին գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նա նաեւ նշել է. «Այն, որ Ադրբեջանը 2020 թվականից հետո, տարբեր ուղղություններով ու դրվագով ռազմական հանցագործություններ է գործել, արդեն բոլորին է հայտնի, սակայն շատ ավելի խնդրահարույց է, որ դրանք տարբեր փուլերում անտեսվել կամ ներվել են միջազգային դերակատարների կողմից և տարբեր պատճառներով պայմանավորված հիմա միայն դրանց հետևանքներն են դիտարկվում:
Հատկանշական է, որ Ադրբեջանի քարոզչական ալիքներն այս թեմայով մեծ աղմուկ են բարձրացրել` ԱՄՆ-ին ու կոնկրետ պետքարտուղարին մեղադրելով զեկույցում տեղ գտած ձևակերպումների համար:
Ադրբեջանը փորձում է տպավորություն ստեղծել, թե վերջին ժամանակներս արձանագրած հաջողությունների հիմքում բացառապես նախագահ Ալիևն է ու սա այն դեպքում, որ ի սկզբանե պարզ էր, որ առանց Թուրքիայի ակտիվ մասնակցության և աշխարհաքաղաքական դերակատարների լռության, իր մոտ որևէ լուրջ առաջընթաց չէր լինի:
Հայաստանի իշխանության գոյությունն արդեն իսկ Ադրբեջանի ազդեցության աճի ու շահերի ամրապնդման երաշխիք է, մնացած գործոններն էլ արդեն սրան ածանցվող են»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 05:46
Иран не позволит врагам подорвать его стратегические отношения с Арменией, заявил секретарь Высшего совета национальной безопасности Ирана Али Акбар Ахмадиан. На встрече с секретарем Совета Безопасности Армении Арменом Григоряном, состоявшейся в воскресенье в Тегеране, Ахмадиан заявил, что стратегические отношения и тесное сотрудничество между Ираном и Арменией во всех областях будут способствовать региональному миру и стабильности, передает Tasnim.
-
2025-05-19 05:36
Омбудсмен культурного наследия Армянского нагорья Овик Авансесов обнародовал инфографику о полностью уничтоженных Азербайджаном в 2021-2024 гг. в оккупированном Арцахе армянских церквях.
-
2025-05-19 05:33
Режим прекращения огня между Индией и Пакистаном не имеет установленного срока действия. Об этом сообщает Hindustan Times со ссылкой на заявление индийских сухопутных сил.
-
2025-05-19 05:29
Католикос Всех армян Гарегин Второй 18 мая провел церемонию освящения первого армянского храма в Беларуси – церкви Сурб Григор Лусаворич.