«Հրապարակ». ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀՈՒՍԱԽԱԲ Է ԱՐԵԼ ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԻՆ
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հուսախաբ է արել Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին, ով հավակնում էր Հայաստանում մի կառույց ձևավորել, որն Արցախից եկածների խնդիրներով պետք է զբաղվեր, ինչպես նաև` բանակցություններ վարեր Ադրբեջանի հետ՝ արցախցիների վերադառնալու հարցով։ Սկզբում Փաշինյանը հակված է եղել դրան, սակայն վերջերս հրաժարվել է այդ մտքից: Բաբայանի շրջապատից հայտնում են, որ «կամանդույուշչին» ծանր է տարել այս մերժումը և համարել է, որ իրեն «քցել» են:
Մինչդեռ հարցն այն է, որ Փաշինյանը որոշել է Արցախի հետ կապված ցանկացած բան պատմության գիրկն ուղարկել, իսկ ակտիվություն դրսևորողներին՝ վարկաբեկել, թե սպառնում են Հայաստանի անվտանգությանը, և նոր կառույց ստեղծելու մտքից հրաժարվելն էլ սրանով է պայմանավորված: Այդուհանդերձ, Արցախի որոշ շրջանակներ հնարավոր է առաջիկայում ակտիվանան` հատկապես արցախցիների չլուծվող խնդիրների հարցով: Եվ խոսքը ոչ թե քաղաքական դաշտի, այլ հանրային սեկտորի մասին է, մասնավորապես` Տիգրան Պետրոսյանի և գործընկերների, որոնց ստվերային աջակցում է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Այս շրջանակը կառավարվում է Մասիս Մայիլյանի միջոցով։ Սակայն այս շերտի ակտիվացումը բոլորովին այլ ենթատեքստ ունի. կան տեղեկություններ, որ Արևմուտքը Փաշինյանի իրավահաջորդի դերում տեսնում է Արմեն Գրիգորյանին: Եթե Փաշինյանը շարունակի ռուսական դաշտում մնալ, չի բացառվում, որ Գրիգորյանի «բախտը բացվի»»։
Այսօր
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.
-
2025-06-06 19:32
В Апелляционном уголовном суде сегодня, 6 июня, состоялось заседание по известному делу о гибели артиллеристов воинской части ЦОР.