ԻՆՉ ՆՊԱՏԱԿՆԵՐ ԵՆ ՀԵՏԱՊՆԴՈՒՄ ՀԱՅ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՎԱԾՆԵՐԸ․ Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ տարաբնույթ հարվածները մի քանի հիմնական նպատակներ են հետապնդում և դրանք իրականացվում են մեկ կենտրոնից:
Չնայած այդ հարձակումներում տարբեր խմբեր, գործիքներ են կիրառվում, այնուամենայնիվ, դրանք բոլորն ընդհանուր նպատակների են ծառայում:
Եկեղեցու նկատմամբ հարվածների առաջին պատճառն այն է, որ նա օրվա պետականաքանդ իշխանության պայմաններում առավել ընդգծված ստանձնել է պետության և պետականության պաշտպանության գործառույթ:
Երկրորդ, Մայր Աթոռն Արցախն անցյալ չի համարում, Արցախի էջը փակված չի համարում և ամենակարևորը` հանուն Արցախի պայքարն ավարտված չի համարում:
Երրորդ, Հայոց Եկեղեցին դարեր շարունակ ազգի հավիտենականությունը պաշտպանող կարևոր համակարգ է եղել և հայերի համար տարբեր հարվածներից պաշտպանող իմունային ինստիտուտ, որն իր վրա է վերցրել ազգի ու պետականության ուղղությամբ եկող հարվածները:
Ստեղծված իրավիճակում Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, անշուշտ, չի ընկրկի, սակայն նրանից միակ սպասումը դա չէ:
Մայր Աթոռը մեր բոլորի սատարմամբ ու մասնակցությամբ պետք է ընդլայնի իր ազդեցությունն ու խոսքը հնարավոր բոլոր ուղղություններով` կանխելու մեր երկրի դեմ իրականացվող ներքին և արտաքին ոտնձգությունները` որքան որ նրա հավաքական ուժն ու հնարավորությունն առավելագույն իրացմամբ թույլ կտան»- գրել է պատգամավորը։
aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 19:41
Следственный комитет Армении возбудил уголовное дело по статье "похищение" после того, как двое подростков из Сюника заблудились и оказались на территории Азербайджана. Об этом Sputnik Армения сообщили в пресс-службе ведомства.
-
2025-06-06 19:39
Министерство финансов США объявило введении новых санкций против Ирана на фоне продолжающихся ядерных переговоров между Тегераном и Вашингтоном.
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.
-
2025-06-06 19:32
В Апелляционном уголовном суде сегодня, 6 июня, состоялось заседание по известному делу о гибели артиллеристов воинской части ЦОР.