Последние новости

«Рыбарь»․ Ռուսաստանի շուրջ պանթյուրքական սեղմօղակի «խնայատուփի» մասին

Ադրբեջանից, Թուրքիայից, Ղազախստանից և Ուզբեկստանից հետո Ղրղզստանը վավերացրել է Թյուրքական ներդրումային հիմնադրամը. Այժմ հավաքածուն ավարտված է: Այս մասին գրում է «Рыбарь» Telegram ալիքը։

«Բրիտանացիների մատուցմամբ Թյուրքական պետությունների կազմակերպություննը իրեն ներկայացնում է որպես աշխարհում պանթուրքիզմի առաջխաղացման առանցքային հարթակ: Հիմնադրամը ոչ այլ ինչ է, քան կես միլիարդ դոլար կանոնադրական կապիտալով խնայատուփ, որտեղ մասնակիցները կամավոր-հարկադիր կարգով գումար են նվիրաբերում հենց այս պանթուրքիզմի բարօրության օգտին։

Իհարկե, թղթի վրա ամեն ինչ գեղեցիկ է. նպատակը ներտարածաշրջանային առևտրի ընդլայնումն ու տնտեսական գործունեությանն աջակցումն է։

Սակայն թյուրքական միասնության մասին գեղեցիկ հեքիաթի ներքո բրիտանացիները Թյուրքական պետությունների կազմակերպության միջոցով առաջ են քաշում ռազմավարական առևտրային նախագծեր, որոնք ուղղված են Ռուսաստանին ԱՊՀ շուկայից դուրս մղելուն և Եվրասիական տնտեսական միության ոչնչացմանը:

Նման նախագծերի շարքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Չինաստանից եվրոպական երկրներ անցնող, այսպես կոչված, Միջին միջանցքի տրանսպորտային շղթաների ընդլայնումը։

Պատժամիջոցների ճնշման ֆոնին Ռուսաստանը շրջանցող այլընտրանքային լոգիստիկ երթուղի ձևավորելու գաղափարը վաղուց է ձևավորվել։

Ղազախստանը նույնիսկ մտադրություն է հայտնել դառնալ տարածաշրջանային հանգույց Միջին միջանցքում, իսկ Թուրքիայի հզորացումը տարածաշրջանում տնտեսական ենթակառուցվածքային նախագծերի միջոցով սպառնում է Ռուսաստանին շուկայից հանելով և տնտեսական մեկուսացմամբ:

Այնուամենայնիվ, մասնակից երկրների համար նման գործընկերությունը լավ բան չի խոստանում. հիմնադրամի բաժնետոմսերը ստանալու համար նրանք ստիպված կլինեն ներդրում կատարել $70 մլն նախնական կապիտալով։ Ընդ որում, ենթակառուցվածքի լոգիստիկայի «զարգացումը» գործնականում նշանակում է, որ դրա հիմնական օբյեկտները կգնեն օտարերկրյա ներդրողները: Այսպես, Կասպից ծովի ամենամեծ նավահանգիստները և Ղազախստանի օդանավակայաններն արդեն հայտնվել են նրանց տիրապետության տակ։

Դե, նաև չպետք է մոռանալ, որ միջանցքի երկայնքով առևտրային հոսքերի ավելացմանը զուգընթաց, երկրաչափական չափով կավելանան նաև ապօրինի ապրանքների և թմրամիջոցների Եվրոպա մատակարարումների ծավալները։ Իսկ դա անխուսափելիորեն կառաջացնի տարածաշրջանում թմրամիջոցների սպառման ավելացում և հասարակության քրեականացում»,- գրում է ռեսուրսը։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ