Պատգամավոր․ Ադրբեջանը կարող է նոր ռազմական արկածախնդրություն ձեռնարկել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պետք է փաստել, որ Ադրբեջանի իշխանությունները միշտ նախապես ազդարարում են իրենց գործողությունների մասին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությունները տարածքային հավակնությունների մասին։
«Այլ հարց է, որ Ադրբեջանի իշխանությունները, ելնելով իրենց շահերից, ըստ իրենց հարմարության են մեկնաբանում իրենց ղեկավարի խոսքերը։ Կա Բաքվի հստակ պահանջը, որը մտցվել է խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների օրակարգում, և դա հետևյալ մոտեցումն է. ինչի կարող ենք հասնել խաղաղ ճանապարհով՝ կհասնենք խաղաղ ճանապարհով, ինչի չենք կարող հասնել խաղաղ ճանապարհով՝ կստանանք ռազմական ճանապարհով։ Սկզբունքը, որն Ադրբեջանը դրել է Հայաստանի հետ բանակցությունների հիմքում, նոր չէ, ամեն ինչ ընթանում է այդ տրամաբանությունից ելնելով։ Այնպես որ, Ալիևի հայտարարությունը ոչ մի նոր բան չի բերել։ Այսպիսով, գործընթացը ենթադրում է կամ նոր տարածքային զիջումներ Հայաստանի կողմից, կամ Բաքվի նոր ռազմական արկածախնդրություն»,- նշել է պատգամավորը։
Պատասխանելով Ադրբեջանի նոր ագրեսիայի հավանականության մասին հարցին՝ Աբրահամյանը նշել է, որ վերջին 10 օրերի իրադարձությունները, Բաքվի և Երևանի հայտարարությունները ցույց են տալիս, որ իրավիճակը կարող է կտրուկ փոխվել և սրվել։ Դա է վկայում հայտարարությունների տրամաբանությունը, և պարզ է, որ բանակցություններն այնպես չեն ընթանում, ինչպես կցանկանային կողմերը, ավելացրել է խորհրդարանականը։
«Անցած ամսում պարզ է դարձել, որ փորձ է արվում փաստաթղթից հանել այն կետերը, որոնք վերաբերում են սահմանազատմանը և սահմանագծմանը և շրջափակման դադարեցմանը։ Սրանք երկու սկզբունքային կետերն են, երրորդը Արցախն էր։ Այս իրավիճակում մի ինչ-որ փուլում կարող է ընդունվել փաստաթուղթ, որը տպավորություն կստեղծի, որ վերջապես տարածաշրջանում խաղաղություն է տիրելու։ Բայց եթե այդ կետերը չմտցվեն փաստաթղթի մեջ, մարտահրավերները չչեզոքացվեն, ցանկացած պահի կարող են հանգեցնել իրավիճակի սրման, այդ թվում նոր պատերազմի»,- ասել է Աբրահամյանը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 17:44
Патриарх Иерусалимской православной церкви Феофил III выразил поддержку Армянской Апостольской Церкви и арестованному в Ереване бизнесмену Самвелу Карапетяну. В своем заявлении он подчеркнул важность сохранения диалога и мудрости, а также отметил, что благотворительная деятельность Карапетяна значительно укрепила духовную жизнь православных верующих как в Армении, так и за ее пределами.
-
2025-06-23 17:43
США уверены, что удары по Ирану в субботу пришлись по местам хранения обогащённого урана, а объекты ядерной инфраструктуры были "полностью уничтожены", заявила пресс-секретарь Белого дома Каролин Левитт.
-
2025-06-23 17:40
Бывший мэр Ванадзора Самвел Дарбинян задержан, сообщили Armenia Today в прокуратуре.
-
2025-06-23 17:40
Защита арестованного в Армении на 2 месяца предпринимателя Самвела Карапетяна отозвала апелляционную жалобу на решение о его аресте из-за судьи, который должен будет рассматривать дело. Об этом сообщил адвокат Самвела Карапетяна – Армен Фероян.