Երևանի Օղակաձև այգու 4-րդ հատվածի բոլոր սրճարանները կքանդվեն
Երևանի Օղակաձև այգու 4-րդ հատվածի բոլոր սրճարաններն ու տարաբնույթ այլ շինությունները կքանդվեն։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Նշենք, որ այգու 4-րդ հատվածը սկսվում է Սայաթ-Նովա փողոցից (Ե. Չարենցի արձանի մոտից) և ձգվում է մինչև Նալբանդյան փողոց (Մ. Նալբանդյանի արձանի մոտ)։
«Նշված հատվածում գործող բոլոր սրճարանները, տարաբնույթ այլ շինությունները կքանդվեն: Այդ թվում՝ «Տաշիր պիցցա» արագ սննդի կետը, «Լաբիրինտ» գարեջրատունը, «Նովելլա» մյուզիք հոլը, «Մոնտանա» մյուզիք հաուսը, «Հուկահ» լաունջ & Ռումս սրճարանը և այլ շինություններ, կրպակներ»,– գրել է Կոստանյանը։
Այգում հանրապետական և տեղական նշանակության մի խումբ հուշարձանների ճանաչողական զբոսաշրջության կազմակերպման համար համալիր կվերականգնվի և կօգտագործվի այգում առկա պատմամշակութային ժառանգություն հանդիսացող առկա ռեսուրսը, դրանց շրջակայքը կբերվի պատշաճ տեսքի:
Հիշեցնենք, որ մոտ 1 շաբաթ է՝ թեժ քննարկումների առիթ է դարձել Օղակաձև այգու 4-րդ հատվածի վերակառուցման վերաբերյալ լուրը, քանի որ Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է այնտեղ գտնվող թենիսի կորտերը քանդել։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այսօր հայտարարել է, թե թենիսի «Արարատ» ակումբը քանդելու ծրագիր չեն պատրաստվում իրականացնել, դա սոցիալական է լինելու` հանրային նշանակության տարածքի վերականգնում։ Նա ընդգծել է նաև, որ ակումբի դիրքը սկզբունքային կարևորություն չունի և այն գործելու է կրկնակի մեծ տարածքում` ավելի լավ պայմաններով։
Այս ամենի հետ մեկտեղ, սոցցանցերում օգտատերերը հարց են բարձրացրել նաև, թե ինչու քաղաքապետրանը «չի նկատում» Օղակաձև այգում գտնվող հսկայական տարածք զբաղեցնող «Մուլտի Վելնես» սպորտային կենտրոնը, որը պատկանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, խոշոր գործարար Գագիկ Ծառուկյանին։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան` արդյոք սպորտային այս համալիրն առհասարակ տեղավորվում է Օղակաձև այգու տրամաբանության մեջ, քաղաքապետարանից հայտնել էին` «Մուլտի վելնես» կենտրոնն այգու 4-րդ հատվածում չի գտնվում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 22:04
В Стамбуле состоялась встреча премьер-министра Республики Армения Никола Пашиняна и президента Турции Реджепа Тайипа Эрдогана. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Правительства Армении.
-
2025-06-20 21:29
Подвергнутых сегодня приводу граждан начали отпускать. Об этом в беседе с журналистами заявил лидер движения «Священная борьба» архиепископ Баграт Галстанян.
-
2025-06-20 20:34
59,7% опрошенных высоко оценили деятельность Армянской Апостольской церкви по 10-балльной шкале, не довольны ею 18,7%. Об этом свидетельствуют данные опроса фонда "Арар", заявил директор организации Армен Хачикян.
-
2025-06-20 20:30
На данный момент задержано более двух десятков человек, но есть и те, чье местонахождение неизвестно. Об этом на встрече с журналистами 16 июня заявил представитель Верховного органа АРФ Дашнакцутюн, депутат парламента от блока «Армения» Ишхан Сагателян.