Մենուա ՍՈՂՈՄՈՆՅԱՆ․ ԱԼԻԵՎԸ ՀԱՍԿԱՑՐԵՑ, ՈՐ ՀԱՎԱՆԱԲԱՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՀԵՏՈ ՆՈՐ ՍԱԴՐԱՆՔ ԿԼԻՆԻ
Իլհամ Ալիևն իր ուղերձով ինֆորմացիա տվեց ՀՀ–ին, որ ոչ միայն խաղաղություն չի լինի, այլև, հավանաբար, Ադրբեջանի ընտրություններից հետո (փետրվարի 7-ին - խմբ.) կլինեն նոր սադրանքներ սահմանին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ԵՊՀ դոցենտ, միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանը։
Նշենք, որ ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում Ալիևը բաց տեքստով արտատարածքային միջանցք էր պահանջել Հայաստանի տարածքով՝ ասելով, որ Ադրբեջանից դեպի Նախիջևան բեռներն ու մարդիկ պետք է անցնեն առանց որևէ ստուգման, հակառակ դեպքում Հայաստանի հետ սահմանը չի բացվի: Ալիևը հայտարարել էր նաև, որ հրաժարվում է զորքերը հետ քաշել 2021-2022 թվականներին օկուպացված ՀՀ տարածքներից։
Սողոմոնյանի խոսքով` Ադրբեջանի նախագահի ելույթը առաջին հերթին ուղղված էր ներքին լսարանին և արտահայտում էր ադրբեջանական էլիտայի ուղենիշը, որ իրենք պետք է շարունակեն իրենց հավակնոտ քաղաքականությունը։
«Ալիևը առաջինն իր ներքին աուդիտորիային տեղեկացնում է, որ շարունակելու է ՀՀ տարածքից մաս առ մաս պոկել։ Նա նաև մեզ է մեսիջ տալիս, որ քանի դեռ խառնակ վիճակ է ամբողջ աշխարհում, գլոբալ աշխարհակարգը գտնվում է վերաձևման մեջ, խոշոր խաղացողները տարբեր տեղերում կռվում են, իրարով են զբաղված, կլինեն նոր սադրանքներ»,–ընդգծեց փորձագետը։
Այս պահվածքը, ԵՊՀ դոցենտի խոսքով, բնորոշ է բռնապետներին. Վերջիններիս համար իշխանություն պահելու գործիքներից մեկը ռազմական իրավիճակներ ստեղծելն է։ Իսկ Ալիևի առջև այժմ կանգնած է թույլ հակառակորդ, որը կրկնում է իր ասած թեզերը։
«Երկու բռնապետների միջև չի կարող լինել խաղաղություն։ Մի բռնապետը ուզում է միշտ պատերազմական վիճակներ լինի՝ տարածքներ կորզելու համար, մյուս բռնապետն էլ տարածքներ զիջելով է պահպանում իր իշխանությունը։ Մի բռնապետը իր չեղած ժողովրդի ազգային ինքնությունն է կերտում, մյուսը եղած քաղաքակրթային հազարամյակների մշակույթն ու ինքնությունը ոտքի տակ է դնում»,–ընդգծեց Սողոմոնյանը։
Նրա խոսքով` այժմ երկու երկրների միջև փաստացի բանակցություններ չկան։ Ալիևը ուժի դիրքերից Հայաստանին իր պահանջներն է թելադրում։ Հայկական կողմը փորձում է գնալ խաղաղության` փորձելով վերացնել Ադրբեջանի հանդեպ թշնամությունը, իսկ Ադրբեջանը շարունակում է ավելի ուժեղ հակահայկական քարոզչությունը տանել։
Սողոմոնյանը հավելեց` Ադրբեջանը, երբ տեսնի պետության թիկունքին կանգնած ժողովուրդ, ռազմականացող Հայաստան, երբ տեսնի լավ դիվանագիտություն վարող Հայաստան, այլ ոչ թե դիլետանտ դիվանագիտություն, այդքան լկտի ու սանձարձակ չի լինի։
«Ադրբեջանը չեղած տեղից սփյուռք է սարքում, իր համար լոբբինգ է ստեղծում, ռուսների, թուրքերի, Արևմուտքի հետ է աշխատում, էսօր ամերիկացիներին ինչ ասես ասում է, բայց միևնույն ժամանակ ինֆորմացիա ենք ստանում, որ մարտին Թուրքիայի հետ մասնակցելու է ՆԱՏՕ–ի զորավարժությանը։ Ինստիտուցիոնալ առումով բոլոր երկրների հետ հարաբերությունները պահպանում է, վերբալ խոսքի առումով` ում պետք է կհայհոյի, ում պետք է՝ կփաղաքշի»,–ասաց նա։
Լավ դիվանագիտություն ունեցող երկիրը, մեր զրուցակցի կարծիքով, ոչ թե պետք է էմոցիոնալ գործի, ձախողումների մեջ այլ երկրներին մեղավորներ կարգի, այլ պետք է գրագետ գործի ու պատերազմի պատրաստվի ուրիշ տրամաբանությամբ` տնտեսություն, դիվանագիտություն զարգացնելով, սփյուռքի հետ կապերն աշխատեցնելով ու դաշնակիցներին չկորցնելով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 06:28
Национально-христианская партия "Зартонк" написала два заявления в прокуратуру на премьер-министра Армении Никола Пашиняна. Об этом представитель партии, адвокат Ара Зограбян сообщил в соцсети.
-
2025-07-23 06:24
Французские судьи во вторник постановили, что министр культуры Франции Рашида Дати и бывший исполнительный директор автомобильной компании Карлос Гон должны предстать перед судом по обвинению в коррупции и злоупотреблении властью в рамках дела о гонорарах за консультации, сообщает Reuters со ссылкой на источник в судебных органах.
-
2025-07-23 06:15
Легендарный британский музыкант Оззи Осборн умер в возрасте 76 лет, сообщает Sky News со ссылкой на его семью.
-
2025-07-23 06:12
Министры обороны Турции и Азербайджана Яшар Гюлер и Закир Гасанов подписали меморандум о взаимопонимании по укреплению взаимной военной безопасности, сообщили азербайджанские СМИ.