Վարդան Ոսկանյան․ Իրանական հարվածն այս հատվածում բազմակողմ է
Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» հրթիռային հարվածներ է հասցրել Իրաքի և Սիրիայի տարածքի մի շարք թիրախների։
Իրանագետ Վարդան Ոսկանյանի փոխանցմամբ, ամենաուշագրավը, թերևս, այն է, որ հարվածի ենթարկված թիրախների թվում է Սիրիայի տարածքում գործող «Թուրքեստանի իսլամական կուսակցություն» ահաբեկչական խմբավորումը։
«Այն համալրված է հիմնականում հակաչինական տրամադրություններ ունեցող ույղուրներից և հովանավորվում է էրդողանական վարչախմբի կողմից։ Այս ահաբեկիչները հատկապես աչքի են ընկել նաև Սիրիայի քրիստոնեական սրբավայրերը պղծելով։
Ուստի իրանական հարվածն այս հատվածում բազմակողմ է՝ ոչնչացվել է Չինաստանի և քրիստոնեական սրբավայրերի հանդեպ թշնամաբար տրամադրված և Թուրքիայի աջակցությունը վայելող ահաբեկչական խմբավորման ենթակառուցվածքը»,- գրել է իրանագետը։
Նշենք, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ հրթիռային հարվածները պատասխան են Իրանում տեղի ունեցած վերջին ահաբեկչություններին՝ հարավարևելյան Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական պայթյուններին, ինչպես նաև Սիստան և Բելուջիստանում Ռասակի ոստիկանական բաժանմունքի վրա կատարված ահաբեկչական հարձակմանը:
«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, ի պատասխան ահաբեկչական խմբավորումների վերջին հանցագործություններին և Քերմանում ու Ռասակում մեր հայրենակիցների անարդար սպանությանը, Սիրիայի օկուպացված տարածքներում հայտնաբերել և հրթիռային հարվածներով ոչնչացրել է ահաբեկչության մի շարք առանցքային հրամանատարների և տարրերի»,- ասված է կորպուսի հայտարարության մեջ։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 19:24
В интервью Alpha News защитник прав человека Арцаха Гегам Степанян коснулся международных юридических процессов, связанных с отчуждением имущества, квартир и домов в оккупированных населенных пунктах Республики Арцах азербайджанскими властями.
-
2025-05-19 18:02
Великобритания и Европейский союз достигли соглашения по сделке, которая будет регулировать их торговые отношения с учетом выхода Великобритании из состава ЕС в 2020 году.
-
2025-05-19 18:01
В Национальный центр кризисного управления 19 апреля в 16:02 поступил звонок о том, что на улице Сильвы Капутикян города Ереван столкнулись автомобили.
-
2025-05-19 17:55
Вице-президент США Дж. Д. Вэнс отменил визит в Израиль из-за эскалации израильских военных операций в секторе Газа. Как передает Арменпресс, об этом сообщила новостная платформа Axios со ссылкой на высокопоставленного чиновника США.