Последние новости

Կոսաչև․ ՀՀ հետ ՌԴ հարաբերություններում առայժմ բացասական դինամիկա է նկատվում

ՀՀ հետ ՌԴ հարաբերություններում առայժմ բացասական դինամիկա է նկատվում։ Այդ մասին Sputnik ռադիոյի եթերում ասել է ՌԴ Դաշնության խորհրդի փոխնախագահ, Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ Կոնստանտին Կոսաչևը։

«Հայաստանի հետ հարաբերություններն ակնհայտ բացասական դինամիկա ունեն։ Ամեն ինչ տեսանելի է անզեն աչքով։ ՀՀ ներկայիս ղեկավարությունը երկիրը հնարավորինս հեռու է տանում ՌԴ–ից․․․ Ինձ թվում է` դա, այնուամենայնիվ, ժամանակավոր սյուժե է մեր հարևանների կյանքում, որովհետև Հայաստանին առանց Ռուսաստանի հետ նորմալ, բարիդրացիական հարաբերությունների, մեղմ ասած, շատ դժվար կլինի»,– ասել է Կոսաչևը։

Ըստ նրա` Հայաստանի այն հույսերը, որ նոր` արևմտյան ընկերներն իրեն կպահեն, շատ պատրանքային են թվում։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ