Последние новости

ԱՄՆ-ը Երևանին և Բաքվին կոչ է արել խաղաղության պայմանագիր ստորագրել

Մենք աջակցում ենք Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։

«Մենք հույս ունենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը կայուն խաղաղության պայմանագիր կստորագրեն, որը կճանաչի միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Երևանն ու Բաքուն վերջին մեկ տարվա ընթացքում լուրջ առաջընթաց են գրանցել։

Նա կողմերին կոչ է արել պահպանել այս թափը և համաձայնագիր կնքել։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ