Կոպիրկին․ ՌԴ-ն ակնկալում է Մոսկվայում Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին
Ռուսաստանն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին, որը տեղի կունենա մայիսին Մոսկվայում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Այս տարի Հայաստանի Հանրապետությունը նախագահում է Եվրասիական տնտեսական խորհրդում։ Դա նույնպես ենթադրում է պատվիրակությունների, այցերի փոխանակում։ Մայիսին նախատեսվում է Եվրասիական տնտեսական միության հոբելյանական գագաթնաժողով անցկացնել Մոսկվայում, և, իհարկե, ռուսական կողմն ակնկալում է, որ դրան կմասնակցի նաև նախագահող երկրի առաջնորդ, վարչապետ Փաշինյանը», – ասել է դեսպանը։
Նրա խոսքով՝ բարձր և բարձրագույն մակարդակներով փոխայցելությունները սովորական երևույթ են միջպետական հարաբերությունների պրակտիկայում, և այդ հարցը եղել է, կա և մնում է օրակարգում:
«Հիշեցնեմ, որ բոլորովին վերջերս՝ մեկ ամիս առաջ, այստեղ՝ Երևանում, տեղի ունեցավ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, որը գլխավորում են մեր երկրների փոխվարչապետները։ Դրան մասնակցում էին ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հայաստանի տարբեր գերատեսչությունների բավականին մեծ թվով բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Դա շատ կարևոր, նշանակալի իրադարձություն էր մեր երկկողմ հարաբերություններում։ Իհարկե, այն որոշումները, որոնք ընդունվել են, կարևոր են, դրանք կիրականացվեն և, բնականաբար, շփումներ, այցելություններ կպահանջեն», - նշել է Կոպիրկինը։
Դիվանագետն ավելացրել է, որ կան մի շարք հրավերներ ռուսական կողմի հայ գործընկերներին՝ մասնակցելու 2024 թվականին նախատեսվող նշանակալի միջոցառումներին։
«Հիմա ամեն ինչ չեմ թվարկի. մենք աշխատում ենք այդ հարցի շուրջ։ Իհարկե, նման փոխանակումները, այդ թվում՝ բարձր մակարդակի այցերը, օրակարգում են», - ասել է դեսպանը։
Հիշեցնենք, որ Հայաստանը 2024 թվականի հունվարի 1-ից ստանձնել է Եվրասիական տնտեսական միության մարմիններում նախագահությունը։ Ամբողջ տարվա ընթացքում ՀՀ-ն նախագահելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում, Եվրասիական միջկառավարական խորհրդում և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդում:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 22:04
В Стамбуле состоялась встреча премьер-министра Республики Армения Никола Пашиняна и президента Турции Реджепа Тайипа Эрдогана. Об этом Новости Армении – NEWS.am сообщили в пресс-службе Правительства Армении.
-
2025-06-20 21:29
Подвергнутых сегодня приводу граждан начали отпускать. Об этом в беседе с журналистами заявил лидер движения «Священная борьба» архиепископ Баграт Галстанян.
-
2025-06-20 20:34
59,7% опрошенных высоко оценили деятельность Армянской Апостольской церкви по 10-балльной шкале, не довольны ею 18,7%. Об этом свидетельствуют данные опроса фонда "Арар", заявил директор организации Армен Хачикян.
-
2025-06-20 20:30
На данный момент задержано более двух десятков человек, но есть и те, чье местонахождение неизвестно. Об этом на встрече с журналистами 16 июня заявил представитель Верховного органа АРФ Дашнакцутюн, депутат парламента от блока «Армения» Ишхан Сагателян.