Последние новости

Պակիստանը հայտարարել է, որ Իրանին բարեկամ է համարում և էսկալացիա չի ցանկանում

Իսլամաբադը Թեհրանն իր բարեկամն է համարում և չի ցանկանում լարվածության հետագա սրում։ Այս մասին հայտարարել է Պակիստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մումթազ Զահրա Բալոչը։

«Մենք բազմիցս ասել ենք, որ Իրանը մեր բարեկամն է։ Մենք չենք ցանկանում էսկալացիա, և դատելով նրանից, ինչ մենք լսում ենք նրանցից, նրանք նույնպես չեն ցանկանում»,- հեռախոսով Bloomberg-ին ասել է նա։

Հունվարի 16-ին իրանական Tasnim գործակալությունը հայտնել էր, որ Իրանի զինված ուժերը հարվածներ են հասցրել Պակիստանի տարածքում գտնվող «Ջեյշ ալ Զոլմ» ահաբեկչական խմբավորման երկու շտաբներին։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ