Գագիկ ԾԱՌՈՒԿՅԱՆ․ ՀՀ-Ն ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ ԱՅՆՔԱՆ ԽԵԼՔ ԵՎ ՀԱՍՈՒՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐ ՉԹՇՆԱՄԱՆԱ ՌԴ-Ի ՀԵՏ
Հայաստանը պետք է ունենա այնքան խելք և հասունություն, որպեսզի չթշնամանա Ռուսաստանի հետ։ Այս մասին սոցցանցերում գրել է գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։ Նա նշել է, որ վերջին ամիսներին աշխատանքային քննարկումների արդյունքում կարևորվել են մի քանի գաղափարներ, որոնք կարող են լինել Հայաստանի վերականգնման հիմքում։
«Այո՛, մենք ունենք հարցեր Ռուսաստանին, այո՛, մենք սպասում ենք պատասխանների, բայց մենք մեր մեջ պետք է մի հարց պարզենք. մենք ուզո՞ւմ ենք Ռուսաստանի հետ թշնամանալ, թե՞ ուզում ենք բարելավել հարաբերությունները, վերականգնել դրանք։ Եթե մենք ունենք այնքան խելք ու հասունություն, որ ուզում ենք բարելավել հարաբերությունները, ապա պետք է պարզ խոսենք առկա խնդիրների մասին, պարզ ասենք ռուսներին մեր հարցերը և մեր ակնկալիքները, կազմենք ճիշտ օրակարգ և Մոսկվայի հետ սկսենք աշխատել։ Դրանից շահելու ենք թե´ մենք , թե´ Ռուսաստանը»,- գրել է Ծառուկյանը։
Նա ընդգծել է, որ Հայաստանը կարիք ունի դաշնակիցների, ոչ թե ամբողջ աշխարհի հետ թշնամանալու։ Հայաստանը կարող է դառնալ կամուրջ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ հայ ժողովրդի մի զգալի մասն ապրում է Արևմուտքում, մի շատ մեծ մասը՝ Ռուսաստանում, Մերձավոր Արևելքում, աշխարհի տարբեր ծայրերում։ Հայաստանը մեկի հաշվին մյուսին լավություն անելու իրավունք չունի։
Ինչ վերաբերում է երկրի ներսում տիրող իրավիճակին` Ծառուկյանը նշել է, որ եթե ուզում ենք ունենալ պետություն, պետք է գնանք հանրային ներքին հաշտեցման, ներհասարակական հաշտության։
«Եթե մենք չենք ուզում ազգովի դառնալ փախստական, պետք է գնանք այդ ճանապարհով։ Հայ առաքելական եկեղեցին ունի չափազանց կարևոր առաքելություն՝ վերականգնելու մեր ազգային միասնականությունը, հաշտությունը և վերելքի ճանապարհը։ Մենք պե՛տք է կանգնենք եկեղեցու կողքին»,–գրել է նա։
ԲՀԿ առաջնորդի խոսքով` Արցախի հայությունը պետք է հնարավորություն ունենա Արցախում՝ սեփական հողում, խաղաղ ու անվտանգ ապրելու։ Դա ազգային խնդիր է։ Իսկ մինչ այդ պետք է անել ամեն ինչ արցախցիների արժանապատիվ կյանքը Հայաստանում ապահովելու համար։
Նա նաև ընդգծել է, որ քանի դեռ Բաքվի բանտերում կա գոնե մեկ հայ՝ պետք է աշխատել նրանց ազատման ուղղությամբ։ Հայաստանը պարտավոր է այդ հարցը դնել միջնորդների և դաշնակիցների առաջ։ Դա ազգային արժանապատվության խնդիր է։
Ծառուկյանի համոզմամբ` չկա մի ուժ, չկա մի կուսակցություն, չկա մի մարդ, որը կկարողանա Հայաստանն այս վիճակից միայնակ դուրս բերել։ Հայաստանին պետք է միջավայր, որպեսզի խելոք, ունակ, կարող մարդիկ աշխատեն։ Հայաստանին պետք է նոր մթնոլորտ՝ առաջ գնալու, զարգանալու մթնոլորտ։
Դրա համար, Ըստ Ծառուկյանի, պետք է դադարեցնենք ներկայի ու անցյալի կռիվը, քանի որ Հայաստանի փրկությունը ոչ թե անցյալում է, ոչ թե ներկայում, այլ ապագայում։
Հիշեցնենք, որ Ծառուկյանն ու իր կուսակցությունը 2021 թվականի հունիսին կայացած արտահերթ ընտրությունների արդյունքներով չեն ընդգրկվել Հայաստանի ազգայի ժողովում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-19 13:10
Спикер Палаты представителей Республики Кипр Анита Димитриу считает, что в 2025 году подобные проявления азербайджанской стороны, как фиктивный суд над армянскими заключенными, совершенно неприемлемы.
-
2025-05-19 13:08
Бывший государственный министр Арцаха Артак Бегларян сообщил, что в сотрудничестве с омбудсменом Республики Арцах Гегамом Степаняном и Союзом «Арцах» ведётся сбор данных о жилых домах и квартирах, разрушенных или присвоенных (фактически занятых другими лицами) властями Азербайджана на оккупированных территориях Арцаха. Сбор данных осуществляется в целях подготовки к международным правовым процессам.
-
2025-05-19 13:03
Я не в курсе подобных переговоров, впервые слышу об этом. Об этом заявил в интервью ряду СМИ второй президент Республики Армения Роберт Кочарян, касаясь того, что, согласно разоблачениям WikiLeaks, зять Сержа Саргсяна во время встречи с послом США заверил, что газопровод Иран-Армения не станет транзитным.
-
2025-05-19 12:58
Министр иностранных дел России Сергей Лавров 21 мая с официальным визитом прибудет в Армению.