Ռուսաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի շտապ նիստ է խնդրել ԻԼ-76-ի կործանման հարցով
Ռուսաստանը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի շտապ նիստ է խնդրել Բելգորոդի շրջանում ուկրաինացի գերիներին տեղափոխող Իլ-76 ինքնաթիռի խոցման թեմայով։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք մոտ մեկուկես ժամ առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շտապ նիստ ենք խնդրել (Նյու Յորքի ժամանակով ժամը 15:00 – ին) և մեծ հույս ունենք, որ ֆրանսիական նախագահությունը բարեխղճորեն կկատարի իր պարտականությունները և նման նիստ կնշանակի որքան հնարավոր է շուտ», - ասել է նա:
Լավրովը նշել է, որ ուկրաինացի ռազմագերիները տեղափոխվում էին Բելգորոդի շրջան՝ Մոսկվայի և Կիևի միջև համաձայնեցված ռազմագերիների փոխանակումն իրականացնելու համար։
«Փոխանակման փոխարեն ուկրաինական կողմը Խարկովի մարզից խոցել է այս ինքնաթիռը զենիթահրթիռային համալիրներով, որը դարձել է ճակատագրական»,- հավելել է նա։
Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայի ժամանակով 11:00-ի սահմաններում (Երևանի ժամանակով 12:00-խմբ.) Բելգորոդի մարզում ուկրաինացի գերիներին տեղափոխող ԻԼ-76 ինքնաթիռ է կործանվել։
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ կործանված Իլ-76 ինքնաթիռում եղել են Ուկրաինայի զինված ուժերի 65 գերեվարված զինծառայողներ, որոնք փոխանակման նպատակով տեղափոխվել են Բելգորոդի մարզ, օդանավի անձնակազմի 6 անդամ և 3 ուղեկցող: SHOT տելեգրամ ալիքի տվյալներով՝ Իլ-76-ի ողջ անձնակազմին հետմահու պետական պարգևներ կշնորհվեն։
Իլ-76-ի կործանումից հետո ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Կիևը կատարել է խելագար բարբարոսություն՝ անտեսելով մարդկային կյանքերը, խախտելով պայմանավորվածությունները, սպանելով օդաչուներին և ուղեկցորդ զինվորներին և կյանքից զրկելով իր քաղաքացիներին։ Ընդգծվել է, որ ուկրաինական բռնապետությունը զոհաբերել է իր գերիներին «Ռուսաստանի արյունոտ էությունը» ցույց տալու համար, սակայն ցուցադրել է իր նացիստական էությունը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-20 20:34
59,7% опрошенных высоко оценили деятельность Армянской Апостольской церкви по 10-балльной шкале, не довольны ею 18,7%. Об этом свидетельствуют данные опроса фонда "Арар", заявил директор организации Армен Хачикян.
-
2025-06-20 20:30
На данный момент задержано более двух десятков человек, но есть и те, чье местонахождение неизвестно. Об этом на встрече с журналистами 16 июня заявил представитель Верховного органа АРФ Дашнакцутюн, депутат парламента от блока «Армения» Ишхан Сагателян.
-
2025-06-20 19:40
Главным сюжетом внутренней политики Армении стало противостояние между премьером Николом Пашиняном и главой Армянской Апостольской церкви Гарегином II. Ведущий научный сотрудник Института международных исследований МГИМО Сергей Маркедонов в статье для Forbes.ru пишет, что этот конфликт, подобно воронке, вовлекает новых участников.
-
2025-06-20 19:37
Уголовное дело и арест бизнесмена, главы ГК "Ташир" Самвела Карапетяна станет плохим сигналом со стороны властей Армении для реальных и потенциальных инвесторов, сказал Sputnik Армения председатель Форума армянских союзов Европы и армянской диаспоры Словакии Ашот Григорян.