Ալեքսանդր ՑԻՆԿԵՐ․ ԻՍՐԱՅԵԼԻ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՇՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՃԱՆԱՉՈՒՄ ԱՅՆ
Ես Հայոց ցեղասպանության ճանաչման կողմնակից չեմ՝ ի պատասխան որոշ քաղաքական գործիչների որևէ արտահայտությունների։ Սա պատմական փաստ է, և այն պետք է ճանաչել։ Այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Իսրայելի խորհրդարանի նախկին պատգամավոր, քաղաքագետ Ալեքսանդր Ցինկերը։
Նա ափսոսանք է հայտնել, որ Իսրայելի խորհրդարանը դեռ նման որոշում չի կայացրել։
«Իսրայելի բնակչության մեծ մասը հիշում է, գիտի Հայոց ցեղասպանության մասին և ճանաչում է այն»,- նշել է փորձագետը։
Նա հիշեցրեց, որ 2015 թվականին Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին Հայաստան է ժամանել խորհրդարանական պատվիրակությունը՝ հարգելու զոհերի հիշատակը։
«Այս ամենը կյանքի կոչելու փորձերը շարունակվում են, որպեսզի այս պատմական փաստը ճանաչվի։ Իսկ այն, որ քաղաքական գործիչները պարբերաբար հանդես են գալիս ի պատասխան Թուրքիայի ոչ բարեկամական հայտարարությունների, բնական պատասխանն է այն հայտարարություններին, թե Իսրայելը ցեղասպանություն է իրականացնում Գազայի հատվածում: Այդ կապակցությամբ նա (Իսրայելի ԱԳ նախարարը – խմբ.), դիմելով Էրդողանին, վերջերս հայտարարեց, որ Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիան չէ, որ պետք է այս մասին խոսի»,- ընդգծել է Ցինկերը։
Նա հավելել է, որ դա Իսրայելի համար այժմ ամենահրատապ խնդիրը չէ, քանի որ պատերազմ է ընթանում երկու ճակատով, այդ թվում՝ Հեզբոլլահի հետ։
«Ակնհայտ է, որ Իսրայելը գնալու է հաջորդ ընտրություններին, և երբ նոր կոալիցիա ստեղծվի, Իսրայելում գոյություն ունեցող լոբբին (ես նրանցից մեկն եմ), կշարունակի փորձել օրենսդրորեն ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչումը»,- ասել է նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 19:53
Заместитель председателя Республиканской партии Армении и политзаключённый Армен Ашотян заявил, что кампания премьер-министра Никола Пашиняна против Армянской Апостольской Церкви носит заказной характер и осуществляется «в тесной координации с Азербайджаном».
-
2025-06-09 19:52
Генпрокурор Анна Вардапетян направила в парламент ходатайство о возбуждении уголовного дела в отношении руководителя оппозиционной фракции «Армения» Сейрана Оганяна и секретаря той же фракции Арцвика Минасяна.
-
2025-06-09 19:50
Зампреду РПА Армену Ашотяну продлили домашний арест на 2 месяца.
-
2025-06-09 19:49
Министр территориального управления и инфраструктур Давид Худатян выразил надежду, что воздушная линия электропередачи между Арменией и Ираном будет запущена уже в 2026 году. Об этом он заявил во время отчета о выполнении бюджета за 2024 год.