Последние новости

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՌՈՒՍԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԸ ԵՎ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱԽՄԲՈՒՄԸ

Հայրենի հողից Լեռնային Ղարաբաղի բնակչության՝ ներառյալ ռուսների և մյուս սլավոննների, բռնի տեղահանությունից հետո ղարաբաղյան հոգևոր-շակութային ժառանգության պահպանման ինստիտուցիոնալ օրինակ է հանդիսանում Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի վերածնունդը։

Նոր պայմաններում նրա վերածնունդը եվ գործունեությունը տեղի է ունենում թատրոնի ղեկավարության ջանքերի, ԴԻԱԼՈԳ կազմակերպության և նրա բարեկամների աջակցության շնորհիվ։ Համատեղ ուժերով հնարավոր է դարձել ոչ միայն պահպանել թատրոնի կազմը, այլ նաև ստեղծել կայուն խաղացանկ, ունենալ հարթակներ գործելու և հանդիսատեսի դատին ներկայացումների վերջնական ներկայացման համար։

2024 թվականի առաջին ամիսներին Վլադիմիր Մայակովսկու ստեղծագործությունների հիման վրա «Ամբողջ ձայնով», Ելենա Սխորոդովայի «Մոխիրը մի նետեք հատակին» և Իրինա Վորոպաևայի «Իրանական կոնֆերանսը» ներկայացումներով թատրոնը, անշուշտ կհարստացնի Հայաստանի մշակութային կյանքի ներկապնակը։

Այս իմաստով, Երևանի մշակութային և հասարակական կյանքում թարմ և վառ իրադարձություն հանդիսացավ հունվարի 18-ին և 21–ին Գրողների միության շենքում, «Բոհեմ» թատրոնի բեմում Վլադիմիր Մայակովսկու ստեղծագործությունների հիման վրա «Ամբողջ ձայնով» բանաստեղծական ներկայացման բեմելը։

Երկու օր հայաստանյան հասարակական-քաղաքական շրջանակների (որոնք հաճախ կոշտ հակադրության մեջ են միմյանց նկատմամբ), ստեղծագործական մտավորականության, ռուսական համայնքի ներկայացուցիչները, ղարաբաղյան հայրենակիցները և մայրաքաղաքի հյուրերը, ներկա գտնվելով վերածնված թատրոնի ներկայացումներին, հուզմունքով և հիացմունքով ընդունեցին ռուս մեծ բանստեղծի և ներկա դարաշրջանների միջև արված զուգահեռները։ Երևանյան խստակյաց հանդիսատեսը հափշտակված էր վերջերս բազմամսյա շրջափակում և հայրենի հողից բռնի տեղահանություն տարած դերասանների խաղով։

Հատկանշական է, որ բեմադրված ներկայացումը ինքը «բլոկադային է», այն վերջինն է, որը թատրոնը ներկայացրել է ղարաբաղյան հողում 2023 թվականի հուլիսին։

Թատրոնի տնօրեն Ալեքսանդր Բորդովը այն սրբազնագույն է համարում ղարաբաղցիների համար, քանի որ շատ բան է խորհրդանշում նրանց հետ տեղի ունեցածից։ Ըստ նրա, այսօր, երբ ղարաբաղցիները ցրված են ողջ Հայաստանով մեկ, նրանց համար արժեքավոր է հավաքվելու ցանկացած նման լավ հնարավորություն։ Նոր իրողություններում, երբ ղարաբաղյան հողում չկա բնիկ բնակչություն, չկան քրիստոնյաներ, այս ներկայացումը ունի հատուկ իմաստ և լրիվ այլ կերպ է ընկալվում հանդիսատեսի կողմից։

Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժաննա Կրիկորևան Մայակովսկու ընտրությունը պատահական չի համարում։ Նրա ողջ ստեղծագործությունը անհավանական կերպով հրատապ է, այն պարզապես մեր ամեն մի օրվա մասին է։ Այն ամենի մասին, իննչը մենք այսօր վերապրում ենք, այն ամենի մասին, ինչը որ մենք տեսնում ենք ու զգում։ Այսօր ողջ մարդկությունն է գտնվում այն իրավիճակում, որը նկարագրել է Վլադիմիր Մայակովսկին։ Ահա թե ինչու ներկայացման վերջում թատրոնի գեղարվեստական ղեկավարը Մայակովսկուն ավելացրել է բանաստեղծական իր ստեղծագործությունը Ղարաբաղի թեմայով, ինչը լիովին ներդաշնակում է այն հարցերին, որոնք ռուս մեծ բանաստեղծը առաջ է քաշել մեկ դար առաջ։

Նշենք, որ 2022-2023 թվականների ընթացքում Ստեփանակերտում ռուսական դրամատիկական թատրոնի կայացմանը նպաստել են ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը և իրավագիտության դոկտոր Սամվել Կարախանյանը։

Երևանում, հունվարի 21–ին, «Ամբողջ ձայնովի» երկրորդ ցուցադրման ավարտին հանդիսատեսին դիմեց թատրոնի գեղարվեստական ղեկավար Ժաննա Կրիկորևան և ուրախ լուր հայտնեց ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը շարունակելու է աջակցել թատրոնին համակարգված կերպով և նոր հիմունքներով, ինչը թատրոնի ղեկավարությանը և դերասաններին հնարավորություն կտա նրանց համար նոր ու դժվարին պայմաններում կենտրոնանալ ստեղծագործական և թատրոնի զարգացման խնդիրների վրա։ Նա շնորհակալություն հայտնեց ԴԻԱԼՈԳԻ թիմին թատրոնին երկար ժամանակ աջակցելու, ինչպես նաև նրան արդեն Երևանում նոր «քարտ բլանշի» տրամադրման համար։

Իր հեթին, ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը ներկաներին շնորհավորեց Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի վերածննդի համար, նշելով, որ ԴԻԱԼՈԳԻ թիմը և բարեկամները թատրոնի հետ էին Ստեփանակերտում, նրա հետ կլինեն նաև Երևանում։ Նա Ստեփանակերտի ռուսական դրամատիկական թատրոնի գործունեությունը և վերածնունդը նոր հարթություն և չափում է համարում հայ-ռուսական հարաբերություններում, հայ և ռուս ժողովուրդների հումանիտար երկխոսությունում։

Галерея (4 фото)

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ. ՇՈՒՇԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
    2025-08-02 00:42

    Ներկայացնում ենք փորձագիտական կարծիք Հայաստանում հեղինակության կառավարման և հանրային կապերի խնդիրների մասին` ԱքսելՄոնդրիան ընկերության համահիմնադիր` Շուշան Հարությունյանի կողմից

  • СБОРНИК СТАТЕЙ «ГЕРОИЗМ, ПАМЯТЬ И ДИАЛОГ ПОКОЛЕНИЙ»
    2025-07-31 10:00

    Вышел в свет сборник статей «Героизм, память и диалог поколений», который включает в себя избранные публикации СМИ и фотографии о ереванских мероприятиях, проведенных в апреле-мае и посвящённых 80-летию Великой Победы и арцахскому культурному наследию. Эти мероприятия проводились Организацией ДИАЛОГ или в партнерстве с ней, имели широкий охват общественных и научно-образовательных кругов, а также арцахских соотечественников.

  • АРМЕН ОВАСАПЯН: НИКОЛ И ЕГО ВЛАСТЬ – ВНЕДРЕННЫЕ ПРОДАЖНЫЕ НАЙМИТЫ, ИЗНУТРИ ОТКРЫВАЮЩИЕ ВОРОТА ДОМА
    2025-07-31 08:54

    Эта власть не ошибается, а действует по программе, конечным результатом которой должно стать разрушение национального суверенитета, культуры, образования и систем безопасности: они – внедренные агенты, которые на самом деле не открывают двери в будущее, а снимают последние замки, за которыми пока еще живет надежда на независимость, написал на своей странице в ФБ член Совета РПА Армен Овасапян. Публикацию полностью приводим ниже.

  • MYINVEST ACADEMY: ПЕРВАЯ АРМЯНОЯЗЫЧНАЯ ОБРАЗОВАТЕЛЬНАЯ ПЛАТФОРМА ПО ИНВЕСТИЦИЯМ В МОБИЛЬНОМ ПРИЛОЖЕНИИ (Видео)
    2025-07-30 11:49

    Платформа MyInvest Америабанка запустила MyInvest Academy, предназначенную для тех, кто хочет начать свой путь в сфере инвестиций.  Это первая армяноязычная образовательная платформа по инвестициям, доступная прямо в мобильном приложении и бесплатная. Академия позволяет изучать инвестиции с нуля, шаг за шагом знакомясь с основными понятиями и углубляя свои знания по каждой теме: от облигаций до акций, инвестиционных фондов, золота, нефти и т. д.  

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ