Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆ․ ԻՍՐԱՅԵԼՑԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՊԱՏԱՍԽԱՆԵՆ՝ Ի՞ՆՉ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԿԱ ՀԱՄԱՍ-Ի ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ
Բռնությունը դարձել է ոչ միայն ահաբեկչական խմբավորումների և ավտորիտար պետությունների, այլև՝ ժողովրդավարական կառավարությունների ծրագրերի իրականացման հիմնական մեխանիզմներից մեկը։ Փորձագիտական կարծիք կա, որ Հայաստանի հետ տարաձայնությունները ոչ թե դիվանագիտական, այլ՝ պատերազմական ճանապարհով լուծելու Իլհամ Ալիևի որոշումը պայմանավորված է եղել նրանով, որ իսրայելական ընկերությունները համաձայնել են նրան նորագույն ռազմական տեխնոլոգիաներ վաճառել։
Բաց աղբյուրների համաձայն՝ 2016-2020 թվականներին Լեռնային Ղարաբաղում, 44-օրյա պատերազմի մեկնարկից անմիջապես առաջ, Իսրայելին բաժին է հասել Ադրբեջանի «հիմնական զենքի» ներմուծման գրեթե 70 տոկոսը: Այս մասին ասել է ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը՝ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում «Վերջին զարգացումները Մերձավոր Արևելքում. ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական հարձակումն Իսրայելի վրա և Իսրայելի պատասխանը» թեմայով քննարկման ժամանակ ունեցած ելույթում։
Արմեն Գևորգյանի խոսքով՝ Իսրայելը, հավանաբար, արդարացնում է Ադրբեջանի հետ զենքի առևտուրը՝ հիմնվելով «զենք՝ էներգակիրների դիմաց» հաշվարկների կամ հակաիրանական քաղաքականության հարցում համագործակցելու Ադրբեջանի պատրաստակամության վրա։
«Իսրայելցի քաղաքական գործիչները, լինելով ժողովրդավարական պետության ներկայացուցիչներ, պետք է պատասխանեն մի շատ կարևոր հարցի. կա՞ տարբերություն ՀԱՄԱՍ-ի և Ադրբեջանի միջև, երբ խոսքը ցեղասպանության մտադրության մասին է ու տարբեր են միայն նրանց քաղաքականության թիրախները: Բացի այդ, Իսրայելի քաղաքական վերնախավերն այսօր պետք է ապահովեն այդ սուրբ հողի բնիկների խաղաղ համագոյակցությունը: Այլապես հին Երուսաղեմում հայկական եկեղեցուն իր պատմական ժառանգությունից զրկելու շարունակվող փորձերը չունեն բացատրություն»,-ընդգծել է Արմեն Գևորգյանը։
Նա նշել է, որ պետք է հնարավորինս շուտ հանդարտեցնել կրքերը Մերձավոր Արևելքում. «Եթե դա տեղի չունենա, իրավիճակը վերահսկողությունից դուրս կգա նաև Հարավային Կովկասում, որտեղ թուրք-ադրբեջանական դաշինքը պարզապես սպասում է տարածաշրջանային մեծ քաոսի՝ Հայաստանի դեմ նոր ագրեսիայի նպատակով։ Ես խստորեն դատապարտում եմ ՀԱՄԱՍ-ի հարձակումն Իսրայելի վրա և ուզում եմ տեսնել Եվրոպայից տարածաշրջան եկող ազդակներ, որոնք բոլոր կողմերի համար պետք է լինեն հստակ, համոզիչ և առանց երկակի ստանդարտների նշույլի։ Հակառակ դեպքում պատերազմական գոտու ընդլայնումն անխուսափելի է «Այն, ինչ թույլատրելի է Իսրայելին, կարելի է նաև մեզ» տրամաբանությամբ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-10 20:01
МИД Армении выразил соболезнования в связи со стрельбой в школе в австрийском Граце.
-
2025-06-10 20:00
Информированный источник РИА Новости заявил, что в связи с реакций МИД Азербайджана на высказывание помощника президента РФ Владимира Мединского по Карабаху в России рассчитывают на признание Азербайджаном новых российский регионов и Крыма.
-
2025-06-10 19:57
Антикоррупционный суд отменил подписку о невыезде в отношении третьего президента Армении Сержа Саргсяна, частично удовлетворив ходатайство адвокатов Рубена Акопяна и Амрама Макиняна.
-
2025-06-10 19:54
Вторая группа российских военнослужащих возвращена с подконтрольной киевскому режиму территории в рамках достигнутых на прошлой неделе в Стамбуле договоренностей. Об этом сообщает оборонное ведомство России.