Գարեգին Բ․ Բոլորիս ջանքերով պիտի սատարենք մեր բանակին
Ն. Ս. Օ. Տ. Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել բանակի օրվա առթիվ: Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Բանակի նվիրական օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում Հայոց բանակի հրամանատարներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին։
Արցախյան շարժման օրերից կամավորական ջոկատների և զինապարտների միավորումով կազմավորվեց հայոց կանոնավոր բանակը, որն ավելի քան երեք տասնամյակ, Արցախյան պատերազմների և Հայաստանի սահմաններին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում մարտնչեց անօրինակ սխրանքներով։ Բազում քաջորդիներ անմահացան՝ ընդունելով հանուն հայրենիքի նահատակության պսակը։
Սիրելիներ, մեր տարածաշրջանում տիրող բարդ իրադրության մեջ առաջնային է Հայոց բանակի համակողմանի հզորացումը։ Մեզ պատած աղետալի ողբերգությունների, Արցախի բռնազավթման հանդիման՝ բոլորիս ջանքերով ըստ ամենայնի պիտի սատարենք մեր բանակին, քանզի Հայոց բանակը երաշխավորն է մեր ժողովրդի խաղաղ ու արժանապատիվ կյանքի, ապահով գալիքի ու հայոց անկախ պետականության։ Գոհությամբ ենք հաստատում, որ մեր հոգևոր սպասավորները հովվական խնամքի համար եղել են և լինելու են Հայոց բանակի սպաների ու զինվորների կողքին, որպեսզի զորացնեն ոգին մեր քաջարի մարտիկների և ամուր պահեն նրանց հավատքն ու հույսն առ Աստված։
Այսօր մենք մտահոգ ենք աշխարհում առկա լարված ու պատերազմական իրավիճակի, մասնավորապես մեր հայրենիքի շուրջ ծավալվող իրադարձությունների, մեր պետության նկատմամբ դրսևորվող նվաճողական նկրտումների պատճառով։ Հավատն ունենք, որ Աստծո օգնությամբ, ուժեղ բանակով և համազգային միաբանությամբ կարող կլինենք դիմակայել մարտահրավերներին և հաստատել մեր պետության և աշխարհասփյուռ մեր ժողովրդի լուսավոր գալիքը։
Եռաբլուրում, հայրենիքի սրբազան հողում ամփոփված մեր նահատակների քաջարի սխրանքը և լույս հիշատակը թող մեզ համար դառնան սրբազան ավանդ՝ աննվազ պահելու հայրենյաց սերը և նվիրումը, մեր ցավն ու վիշտը դարձնելու ուժ ու վճռականություն հանուն մեր հայրենյաց շենացման ու բարգավաճման։
Բանակի այս նվիրական օրը աղոթում ենք հանուն հայրենիքի զոհված հերոս հայորդիների հոգիների հանգստության համար և հայցում շուտափույթ վերադարձ գերյալ հայորդիներին ու անհայտ կորածներին։
Թող Տերը խաղաղ ու անվտանգ ծառայություն շնորհի մեր զինվորներին ու սպաներին և Իր խնամքի ներքո օրհնի ու պահպանի հայրենի մեր երկիրը և աշխարհասփյուռ համայն մեր ժողովրդին այսօր և միշտ. ամեն:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 15:28
Министр образования, науки, культуры и спорта Жанна Андреасян посетила школы сел Мердзаван и Мхчян, в которых на днях произошли скандальные инциденты. Об этом сообщает пресс-служба армянского ведомства.
-
2025-05-17 15:27
«С точки зрения комплектования Вооруженных сил и эффективного использования имеющегося потенциала нужно делать платной не возможность освобождения от армии или сокращение срока службы. Можно использовать уже существующие законодательные возможности – при внесении одной-двух поправок», – написал секретарь фракции «Честь имею» Национального Собрания Армении Тигран Абрамян на своей странице в социальной сети Facebook.
-
2025-05-17 15:26
Поэт, член Союза писателей Армении Карен Хуршудян стал Кавалером ордена «За заслуги» Франции.
-
2025-05-17 15:25
Рубен Варданян стал дедушкой, находясь в азербайджанском СИЗО, а семья лишена возможности сообщить ему радостную новость. Об этом сообщил его сын Давид в интервью GB News. Давид подчеркнул, что его дочь родилась уже после ареста Рубена.