Արման Թաթոյան․ Այս օրը հերոսներինն է, որոնք կյանքով երկիր են պաշտպանում ու կյանք են տվել
Այս օրը հերոսներինն է, որոնք կյանքով երկիր են պաշտպանում ու կյանք են տվել, որ մենք ապրենք: Այսօր նրանց մայրերի օրն է, այսօր սուրբ օր է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ՄԻՊ, Թաթոյան հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը:
«Բոլոր նրանց մերժելու օրն է, որոնք հանուն պաշտոնների, իրենց ձախողումներն ու մեղքերը բարդում են բանակի վրա:
Այսօր բոլոր նրանց մերժելու օրն է, որոնք անձնական օգուտներ են քաղել բանակից ու ստվերել իրական զինվորականի հեղինակությունը, որոնք անձնական հարստություն են կուտակել բանակի հաշվին, բայց հիմա անամոթ պաշտպանության տակ են, քանի որ զազիր պահվածքի շնորհիվ իշխանության մաս են:
Մեր բանակը մեր մասնիկն է` մեզանից յուրաքանչյուրի զավակը կամ հայրը, եղբայրը կամ ընկերը:
Այսօր առավել, քան երբևէ ամուր ու հաստատակամ պետք է կանգնած լինենք մեր զինվորի ու սպայի կողքին:
Մենք պետք է ստեղծենք այնպիսի պետություն, որտեղ կյանքով սխրանքների ու անձնազոհությունների կարիք չի լինի, իսկ հարկ եղած դեպքում՝ լինենք լիովին պատրաստ:
Մենք պետք է հունվարի 28-ը կրկին դարձնենք մեզ հպարտություն պարգևող տոն:
Շնորհավո´ր տոնդ, Հայոց բանակ»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-10 14:07
Лауреат Государственной премии Республики Армения за всемирный вклад в высокие технологии 2024 года др. Ёсиаки Дэймон Хагивара уже в Армении. Президент лаборатории LOCOMTEC AIPS др. Хагивара прибыл в Армению, чтобы получить свою награду в области высокотехнологичной промышленности.
-
2025-05-10 13:57
Секретарь фракции «Честь имею» Национального собрания Армении Тигран Абрамян написал:
-
2025-05-10 13:55
Министерство обороны Армении опровергло сообщение Баку о якобы обстреле азербайджанских позиций.
-
2025-05-10 13:18
Министр иностранных дел Ирана Аббас Аракчи в субботу утром отправился из Тегерана в Джидду для проведения переговоров с официальными лицами Саудовской Аравии, сообщает Mehr.