Последние новости

«Ռոսատոմի» տնօրեն․ Հայաստանը պետք է կողմնորոշվի իր ատոմային էներգետիկայի զարգացման ձևաչափի հարցում

Հայաստանը պետք է առավելագույնը մեկուկես-երկու տարվա ընթացքում կողմնորոշվի իր ատոմային էներգետիկայի զարգացման հետագա ձևաչափի հարցում։ Այս մասին «Россия 24» հեռուստաալիքի հարցազրույցում ասել է ՌԴ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։

Լիխաչովն իր հարցազրույցում անդրադարձել է Ռուսաստանի պայմանավորվածություններին ատոմային էներգետիկայի ոլորտում։ Այս համատեքստում նա, մասնավորապես, նշել է, որ Երևանը վաղուց ատոմային էներգետիկական ակումբի անդամ է։

Նա նաև նշել է, որ «Ռոսատոմը» պայմանավորվածությունների կատարման բարձր պատրաստվածության վիճակում է Թուրքիայի և Բանգլադեշի հետ, ինչպես նաև բանակցություններ է վարում Ուզբեկստանի և Ղազախստանի հետ։ Հնդկաստանում այս տարի տեղի կունենա Ռուսաստանի մասնակցությամբ կառուցվող էներգաբլոկի №3 ռեակտորի գործարկումը։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ