Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ 35-40 ՀԱԶԱՐ ՄԱՐԴ ԱՐԴԵՆ ԴՈՒՐՍ ԷՐ ԵԿԵԼ ԱՐՑԱԽԻՑ
Երբ խոսք է գնում Արցախից բռնի տեղահանված հայերի կամ պարզապես Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մասին, ապա պետք է նշել ոչ թե 120 հազարի, այլ 2020թ.-ի 44-օրյա պատերազմից առաջ եղած թվի` շուրջ 150 հազար հայերի մասին, այս մասին գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Ըստ նրա՝ սա ոչ միայն կարևոր քաղաքական նշանակության հարց է, այլ նաև սոցիալական:
«Արցախցիների բռնի տեղահանությունը սկսել է 44-օրյա պատերազմի օրերին` Հադրութի, Շուշիի, Մարտակերտի շրջաններից, իսկ նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթից հետո, երբ պետք է հանձնվեր Քաշաթաղի, Շահումյանի (Քարվաճառ) և Ակնայի շրջանները, նաև այնտեղից:
44-օրյա պատերազմից մինչև 2023 թվականի սեպտեմբեր, տարբեր իրադարձություններով պայմանավորված, 35-40 հազար մարդ արդեն դուրս էր եկել Արցախից, բայց պատճառն անշուշտ նույնն էր` Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը, որը Հայաստանի իշխանության հանցավոր համաձայնությամբ Արցախի վերջնական հանձնմանը բերեց:
Կառավարության բոլոր ծրագրերը պետք է պարտադիր իրականացվեն շուրջ 150 հզ.-ի, այլ ոչ թե 2023 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին Արցախը բռնի լքած 105-110 հզ. մեր հայրենակիցների համար»,- նշել է Աբրահամյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-10 20:01
МИД Армении выразил соболезнования в связи со стрельбой в школе в австрийском Граце.
-
2025-06-10 20:00
Информированный источник РИА Новости заявил, что в связи с реакций МИД Азербайджана на высказывание помощника президента РФ Владимира Мединского по Карабаху в России рассчитывают на признание Азербайджаном новых российский регионов и Крыма.
-
2025-06-10 19:57
Антикоррупционный суд отменил подписку о невыезде в отношении третьего президента Армении Сержа Саргсяна, частично удовлетворив ходатайство адвокатов Рубена Акопяна и Амрама Макиняна.
-
2025-06-10 19:54
Вторая группа российских военнослужащих возвращена с подконтрольной киевскому режиму территории в рамках достигнутых на прошлой неделе в Стамбуле договоренностей. Об этом сообщает оборонное ведомство России.