Միրզոյանը անվտանգային հարցեր է քննարկել ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդականի հետ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր է քննարկել ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդական, արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
«Միրզոյանը հանգամանալից ներկայացրել է ՀՀ մոտեցումները՝ ընդգծելով ՀՀ տարածքային ամբողջականության, սահմանների անձեռնամխելիության և ինքնիշխանության աներկբա հարգման հրամայականը՝ նաև որպես տարածաշրջանում հարատև խաղաղության ապահովման առհավատչյա»,–նշված է հաղորդագրության մեջ։
Զրուցակիցները քննարկել են նաև հայ-իրանական բազմաոլորտ համագործակցության օրակարգին առնչվող տարբեր հարցեր՝ արձանագրելով երկու երկրների միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակն ու հարաբերությունների զարգացման ակտիվ դինամիկան:
Ընդգծվել է երկու երկրների միջև էներգետիկ, ենթակառուցվածքների, տնտեսական և այլ ոլորտներում սերտ փոխգործակցության և համատեղ նախագծերի իրականացման կարևորությունը՝ ի շահ երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման ու տարածաշրջանում կայունության:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-16 14:03
Группа американских сенаторов во главе с Крисом Ван Холленом призвала американскую администрацию Трампа-Вэнса провести расследование нарушений «Закона Лихи» и ограничений гуманитарной помощи, касающихся Арцаха и других конфликтов.
-
2025-05-16 14:00
Премьер-министр Армении Никол Пашинян и президент Азербайджана Ильхам Алиев встретились в Тиране.
-
2025-05-16 13:55
В Стамбуле завершилась трехсторонняя встреча между Украиной, Турцией и США, сообщают корреспонденты BBC с места событий. Об этом же сообщает и турецкий МИД.
-
2025-05-16 13:54
Как сообщает Спасательная служба, 16 мая в 12:08 по местному времени (в 08:08 по Гринвичу) Территориальная служба сейсмической защиты МВД Армении в 8 км к северо-востоку от города Бавра в Армении близ границы с Грузией зарегистрировала землетрясение магнитудой 2.3.