«Հրապարակ». ՀՐԱՀԱՆԳԵԼ ԵՆ ՔԱՆԴԵԼ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԽԱՉԵՐԸ
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին տեղեկություններ են տարածվում, որ իշխանությունը հրահանգել է ՏԻՄ ղեկավարներին՝ քանդել բոլոր միջպետական և համայնքային ճանապարհներին տեղադրված խաչերը, խաչքարերն ու հուշակոթողները։
Դեռևս անցած մայիսին մենք գրել էինք, որ կառավարության պատկան գերատեսչությունից համայնքապետարաններ, մասնավորապես՝ Սյունիքի, գրություն են ուղարկել. «ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին ինքնակամ կառուցված (տեղադրված) հուշաքարերի, խաչերի և խաչքարերի քանդման (ապամոնտաժման) աշխատանքների կատարման համար խնդրում եմ՝ յուրաքանչյուրն իր մասով համագործակցի մարզային տեսչական ստորաբաժանումների հետ»։
Ըստ ամենայնի՝ համապետական և միջպետական ճանապարհները քրիստոնեական խորհրդանիշներից «մաքրելու» որոշումը հիմա ավարտին են հասցնում: Սրանով մի կողմից սահմանն են բացում` ազատում, մյուս կողմից թուրքերի և ադրբեջանցիների հետ քիրվայությանն ուղղված հերթական քայլն են անում, որ սահմանը հատող թշնամին իր համար անցանկալի և տհաճ ասոցիացիաներ առաջացնող հայկական քրիստոնեական խորհրդանիշների չհանդիպի»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 14:09
Газета «Грапарак» со ссылкой на свои источники сообщает, что премьер-министр Армении Никол Пашинян планирует первое «митинг-нападение» на Первопрестольный Святой Эчмиадзин 22 июля.
-
2025-07-21 14:08
Следственные действия проходят в понедельник в спортивных клубах Reebok и Gold's Gym, сообщает пресс-служба Следственного комитета Армении.
-
2025-07-21 14:07
Обвиняемый по делу об организации убийства замминистра обороны Ваграма Хорхоруни Сасун Арушанян арестован. Об этом сообщили Sputnik Армения в Следственном комитете.
-
2025-07-21 13:27
Пресс-секретарь Пашиняна Назели Багдасарян по просьбе Арменпресс прокомментировала последние заявления президента Азербайджана.