ՌԴ ՔԿ-ն քրեական գործ կհարուցի Երևանում «Պաշարված Լենինգրադի երեխաները» հուշարձանը պղծելու դեպքի առթիվ
Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը կարգադրել է քրեական գործ հարուցել Երևանում «Պաշարված Լենինգրադի երեխաները» հուշարձանը պղծելու դեպքի առթիվ, հայտնում է գերատեսչության Telegram-ալիքը։
«Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահը հանձնարարել է քրեական գործ հարուցել Երևանում «Պաշարված Լենինգրադի երեխաները» հուշարձանը պղծելու դեպքի առթիվ և ՌԴ ԱԳՆ-ի հետ համատեղ պարզել կատարվածի բոլոր հանգամանքները», - ասվում է հաղորդագրության մեջ։
Այսօր Հայաստանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը դիմել է Հայաստանի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ «Պաշարված Լենինգրադի երեխաներին» նվիրված հուշարձանը պղծելու հարցով։
«Մենք անընդունելի ենք համարում այն գործողությունները, որոնք ազգամիջյան ատելություն են հրահրում և այլատյացության վրա հիմնված բռնության կոչ են անում Հայրենական մեծ պատերազմի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների և Ռուսաստանի Դաշնության հասցեին արված հայտարարությունների առնչությամբ»,- նշել է Ֆեֆիլովը։
Նա Հայաստանի գլխավոր դատախազին խնդրել է քննություն անցկացնել և իրավական գնահատական տալ Սամվել Շիրանյանի գործողություններին և քրեական պատասխանատվության ենթարկել նրան։
Հիշեցնենք, որ քաղաքացի Սամվել Շիրանյանը հունվարի 27-ին պատռել և տրորել է Ռուսաստանի դրոշը խորհրդանշող ժապավենները, ծաղկեպսակները շպրտել և այդ ամենը՝ Ռուսաստանի Դաշնության հասցեին վիրավորական մեկնաբանություններով, տեղադրել սոցիալական ցանցում։
Հունվարի 26-ին Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ՌԴ դեսպանատան, «Ռոսսոտրուդնիչեստվոյի» և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները ծաղկեպսակներ և ծաղիկներ էին դրել պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանին։ Միջոցառումը նվիրված էր ֆաշիստական շրջափակումից քաղաքի ամբողջական ազատագրման 80-ամյակին։
Ավելի ուշ, ոմն քաղաքացի Սամվել Շիրանյան, շպրտել էր ծաղկեպսակներն ու տրորել ռուսական եռագույնի գույներով ժապավենը։ Նա դժգոհություն է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքերի առնչությամբ։ Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով Ղարաբաղում էթնիկ զտումների մասին պնդումներին, առաջարկել է հղում տրամադրել որևէ միջազգային կազմակերպության, օրինակ՝ ՄԱԿ-ի փաստաթղթին կամ հայտարարությանը, որը վկայում է այն մասին, որ նման էթնիկ զտումներ եղել են։
Շիրանյանն ասել է, թե չկա նաև Լենինգրադի պաշարման մասին փաստաթուղթ։
Aysor.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 19:46
Грузия в двенадцатый раз принимает многонациональные военные учения Agile Spirit. Официальное открытие учений состоялось в Совместном учебно-оценочном центре НАТО–Грузия в Крцаниси.
-
2025-07-25 19:45
Внешнеторговый оборот Армении в январе-июне 2025 года сократился на 45% по сравнению с аналогичным периодом предыдущего года, составив 9 млрд 668 млн долларов США.
-
2025-07-25 19:42
На территории автовокзала Аштарака состоялась акция протеста. Жители города жалуются на компанию «Мульти транспорт», говорят о плохой работе транспорта и росте цен за проезд.
-
2025-07-25 19:40
Сотрудники МВД Армении усилят дежурство в день праздника Вардавар, который будет отмечаться 27 июля. Об этом сообщили в пресс-службе полиции.