ՀԱՅ ԴԱՏԻ ՀԱՆՁՆԱԽՈՒՄԲԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ԿԱՆԱԴԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ
Կանադայի Հայ դատի հանձնախումբը դատապարտում է Թուրքիային զենքի մատակարարման էմբարգոն չեղարկելու Կանադայի կառավարության որոշումը։ Այս մասին հայտարարություն է տարածել Կանադայի Հայ դատի հանձնախումբը։
«Այս որոշումը մտահոգություն է առաջացրել կանադահայ համայնքում, քանի որ այն վտանգում է Կանադայի հանձնառությունը մարդու իրավունքներին, միջազգային անվտանգությանը և արդարադատությանը».,– նշված է հայտարարության մեջ:
Հանձնախումբը կոչ է արել Կանադայի կառավարությանը` վերանայել և ամբողջությամբ չեղարկել որոշումը և վճռական դիրքորոշում որդեգրել թուրքական կառավարության ագրեսիայի դեմ:
Նշվում է, որ զենքի էմբարգոյի վերացումը ոչ միայն հակասում է Կանադայի մի շարք սկզբունքներին, այլև անտեսում է շարունակվող ագրեսիան և մարդու իրավունքների խախտումները, որոնք իրականացվում և իրենց աջակցությունն են ստանում Թուրքիայի կողմից նաև հայ ժողովրդի դեմ:
Հիշեցնենք, որ 2023թ. հունվարի 23–ին Կանադայի Հայ դատի հանձնախումբը հայտարարությամբ էր հանդես եկել` փորձելով կանխել Կանադայի կառավարության որոշումը` չեղարկել Թուրքիային զենք վաճառելու էմբարգոն։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 19:53
Заместитель председателя Республиканской партии Армении и политзаключённый Армен Ашотян заявил, что кампания премьер-министра Никола Пашиняна против Армянской Апостольской Церкви носит заказной характер и осуществляется «в тесной координации с Азербайджаном».
-
2025-06-09 19:52
Генпрокурор Анна Вардапетян направила в парламент ходатайство о возбуждении уголовного дела в отношении руководителя оппозиционной фракции «Армения» Сейрана Оганяна и секретаря той же фракции Арцвика Минасяна.
-
2025-06-09 19:50
Зампреду РПА Армену Ашотяну продлили домашний арест на 2 месяца.
-
2025-06-09 19:49
Министр территориального управления и инфраструктур Давид Худатян выразил надежду, что воздушная линия электропередачи между Арменией и Ираном будет запущена уже в 2026 году. Об этом он заявил во время отчета о выполнении бюджета за 2024 год.