Թեհրանը պատասխանատու չէ Սիրիայում և Իրաքում խմբավորումների գործողությունների համար
Իրանի իշխանություններն առնչություն չունեն այն հարձակումներին, որոնք զինված խմբավորումները կատարում են Իրաքում և Սիրիայում, այդ թվում՝ ամերիկյան ուժերի դեմ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանին։
Իրանի մշտական ներկայացուցիչը նամակ է հղել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նախագահող Ֆրանսիայի մշտական ներկայացուցչին, որտեղ պատասխան է տվել ԱՄՆ-ի մեղադրանքներին՝ դրանք անվանելով «անհիմն»։
ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչությունն ավելի վաղ պնդել էր, որ «զինված խմբավորումները, որոնք կապված են Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հետ, ներգրավված են Իրաքում և Սիրիայում ԱՄՆ-ի անձնակազմի և օբյեկտների դեմ ուղղված գործողություններում»:
«Գոյություն չունի Իրանի Իսլամական Հանրապետության հետ կապված ոչ մի խմբավորում, լինի դա Իրաքում, Սիրիայում, թե այլուր, որ ուղղակի կամ անուղղակի կերպով գործի Իրանի Իսլամական Հանրապետության վերահսկողության տակ կամ նրա օգտին: Հետևաբար, Իրանի Իսլամական Հանրապետությունը պատասխանատվություն չի կրում տարածաշրջանում որևէ անձի կամ խմբի գործողությունների համար», - գրված է Իրավանիի նամակում, որի տեքստը մեջբերում է IRNA լրատվական գործակալությունը։
Իրավանիի խոսքով՝ ԱՄՆ-ի գործողությունները թե՛ Սիրիայում, թե՛ Իրաքում «անօրինական են և խախտում են ինչպես միջազգային իրավունքը, այնպես էլ ՄԱԿ-ի կանոնադրությունը»։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, հունվարի 28-ին Հորդանանում գտնվող ԱՄՆ ռազմակայանի վրա անօդաչու թռչող սարքերով հարձակման հետևանքով 3 ամերիկացի զինծառայող է զոհվել։ Ավելի քան 40 մարդ վիրավորվել է։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հարձակման մեջ մեղադրել է Իրանի հետ կապված խմբավորումներին։
Գազայի հատվածում պաղեստինաիսրայելական հակամարտության սրման սկզբից ի վեր հաճախակի են դարձել հարձակումները Սիրիայում և Իրաքում ամերիկյան ռազմակայանների վրա։ Շիաների կազմավորումները նախազգուշացրել են, որ կավելացնեն զինված գործողությունների թիվը Սիրիայում և Իրաքում, քանի որ ԱՄՆ-ն շարունակում է ռազմական օգնություն ցույց տալ Իսրայելի բանակին:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-23 19:56
Главы патриархатов и предводители церквей Иерусалима решительно осудили теракт в православной церкви Св. Ильи в Дамаске, выразили поддержку верующим, подтвердили солидарность с патриархом Антиохийским Иоанном X (храм принадлежит указанному патриархату).
-
2025-06-23 19:54
Армения и Грузия договорились о правилах транзита армянского коньяка через территорию Грузии в третьи страны. Об этом сообщил в соцсети министр экономики Армении Геворк Папоян по итогам визита армянской делегации в Тбилиси.
-
2025-06-23 19:52
Решением премьер-министра Никола Пашиняна от 23 июня Ваан Акопян освобожден от должности таможенного атташе посольства Республики Армения в Российской Федерации.
-
2025-06-23 19:51
Высший судебный совет (ВСС) отклонил ходатайство министра юстиции Србуи Галян о привлечении к дисциплинарной ответственности трёх судей. Об этом сообщает пресс-служба ВСС.