Последние новости

Կարեն Միրզոյան․ Բաքուն անհայտ կորածների հարցն օգտագործում է ճնշում գործադրելու համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

1990-ականների պատերազմի ժամանակ ականապատում էին իրականացնում և՛ Ադրբեջանը, և՛ Արցախը։ Պատերազմից հետո և՛ Հայաստանը, և՛ Արցախը քայլեր ձեռնարկեցին Արցախի տարածքն ականազերծելու ուղղությամբ։ Ադրբեջանն, իր հերթին, ակտիվորեն խոչընդոտում էր այս գործընթացին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանը։

 


Նա բացատրեց, որ պայթյուններ լինում են այն ​​տարածքներում, որոնց համար ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը ականապատ դաշտերի քարտեզներ չունեն։

Նրա խոսքով՝ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության կողմից հայտարարված քարտեզները կազմվել են մարդկանց ցուցմունքների հիման վրա և մոտավոր են։

Միրզոյանը հավելեց, որ ականազերծման գործընթացը պետք է համատեղ իրականացվի և չդառնա քաղաքական պատվերների առարկա։

«Բաքուն անհայտ կորածների հարցը վերածում է նաև քաղաքական գործիքի և Հայաստանի վրա ճնշման լրացուցիչ լծակի»,- ընդգծել է նա։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ