Անդրանիկ ԹԵՎԱՆՅԱՆ․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՕՐԱԿԱՐԳԸ․ ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ, ԶԱՐԳԱՑՈՒՄ
Փաշինյանի հեռացումը Հայաստանի միակ հնարավորությունն է՝ ողջ մնալ այս փոթորկալից ժամանակներում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը: Նա, մասնավորապես, նշել է.
«1. Վերականգնել բանակը,
2. Դիվանագիտական բոլոր ջանքերով վերականգնել մեր բնական դաշնակիցների հետ ռազմավարական հարաբերությունները, չդարձնել Հայաստանը Ռուսաստան–Արևմուտք, Իրան–Արևմուտք բախման թատերաբեմ,
3. Ադրբեջանի հետ վարել իրական խաղաղության բերող բանակցություններ՝ չհամարելով Արցախի թեման փակված, միջազգային հարթակներում բարձրացնելով արցախահայության ոտնահարված իրավունքների հարցը, դիտարկելով արցախցիների վերադարձի հնարավորությունները՝ ամուր անվտանգային երաշխիքների և որոշակի կարգավիճակի դիմաց,
4․ Հասնել իրական խաղաղության, որը հաստատ ադրբեջանական թելադրանքով իրականացվելիք սահմանադրության փոփոխությունով չի լինելու, ոչ էլ հակառուսական ու հակաիրանական քաղաքականության մանրադրամ դառնալու տարբերակով է լինելու,
5․ Վերը նշված կետերի կյանքի կոչումն անհնար է օրվա իշխանությունների պարագայում։
Նիկոլ Փաշինյանի հեռացումը Հայաստանի միակ հնարավորությունն է՝ ողջ մնալ այս փոթորկալից ժամանակներում։ Նա խոսում է խաղաղությունից, բայց բերել ու բերում է պատերազմ ու պարտություն։ Իրական «Խաղաղության» կուսակցությունը պետք է փոխարինի նիկոլական «Պատերազմի ու պարտության» կուսակցությանը։ Միայն այդ դեպքում Հայաստանը գոյություն կունենա ու հետագայում կզարգանա։ Մյուս տարբերակները քննարկման ենթակա չեն։
Սա՛ է այսօրվա գլխավոր օրակարգը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-06 19:34
Иерей Арарат Погосян выступил с заявлением по поводу публичных обвинений, выдвинутых против авторитета Армянской Апостольской Церкви.
-
2025-06-06 19:32
В Апелляционном уголовном суде сегодня, 6 июня, состоялось заседание по известному делу о гибели артиллеристов воинской части ЦОР.
-
2025-06-06 19:29
Один из парней, оказавшихся на территории, подконтрольной Азербайджану, Андрей Гягунц, учится в Горисском государственном сельскохозяйственном колледже.
-
2025-06-06 19:26
Основная часть партии цветов из Армении благополучно пересекла границу с Грузией. Об этом Sputnik Армения сообщила начальник отдела по связям с общественностью Инспекционного органа по безопасности пищевых продуктов Ануш Арутюнян, комментируя появившиеся в СМИ сообщения о возврате груза.