Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ․ ՊԱՏՐԱՍՏՎԻ ԱՐՏԱԿ ՓԱՇԻՆՅԱՆԸ
Ես սխալվեցի։ Երկու ամիս առաջ կանխատեսել էի ու դրա համար Նոստրադամուս լինել հեչ պետք չէր, որ իր վարկանիշի գահավիժմանը զուգընթաց, Նիկոլը սկսելու է կալանավորել իր յուրայիններին՝ օրինակ, Ալեն Սիմոնյանին։
Չէ, նա դեռ Ալենին չի կալանավորել, նա ավելի վատ բան է արել՝ ձերբակալել է Ալենի եղբոր կնոջն ու հենց հիմա դատարանը քնում է Ալենի եղբոր կնոջ կալանքի հարցը։ Դե, իհարկե, կալանքի սանկցիա չեն տա, բաց հասարակության համար «տեսարաններ» օպերացիան, որը սկսվեց երեկ՝ էկոնոմիկայի փոխնարար տիկնոջ կալանավորմամբ, ֆուլ ապահովված է։
Նիկոլը շատ ավելի վատ բան է արել, նա իր մերձավորներին հասկացնում է, որ եթե ես որոշեմ՝ դուք ձեր կանանց էլ չեք կարող պաշտպանել, արա։ Ես չգիտեմ ինչ է արել Ալենի եղբոր կինը, կամ էկոնոմիկայի փոխնախարարը, բայց եթե էկոնոմիկայի նախարարությունում կոռուպցիոն բարդակ է եղել ու նախարարը մինչ այս պահը հրաժարական չի տվել, կամ՝ կալանավորված չէ, որովհետև նու, ուղղակի չէր կարող Քերոբյանը էդքան բեխաբար ադուվանչիկ լինել, նշանակում է՝ Նիկոլը, իր տեսարանին հատուկ աֆրոդիզիակներ հաղորդելու համար, ձերբակալում է կանանց, որ հանրային էմոցիաներն ու իր էլեկտորատի հիացական վրնջոցը կատարյալ լինի։
Ու ընտրական սեզոնին ընդառաջ, որը, կարծես թե նախատեսվում է գարնանը, բերդում են հայտվելու Նիկոլի ամենամերձավորներն ու թաշվյա տեռորի առաջնագծի քայլիստները. դա ժանրի պարտադիր էլեմենտ է՝ հանրային օրգազմը կուլմինացիայի հասցնելու համար։
Մի տեսակ սիրտս վկայում է, որ ընտրություններից, ասենք, մեկ շաբաթ առաջ, հանրային օրգազմը ապոգեյին հասցնելու համար, Նիկոլը կալանավորի իր եղբայրներից մեկին՝ ասենք, բիզնեսով զբաղվող Արտակ Փաշինյանին։ Չգիտեմ ինչի համար, բայց, ինչպես ասում էր Լավրենտի Բերիան՝ «կարևորը մարդը լինի, հոդված միշտ էլ կգտնենք»։
Էնպես որ, պատրաստվի Արտակ Փաշինյանը։
Նաիրա ԶՈՀՐԱԲՅԱՆ, ֆեսբուքյան էջ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 12:26
Ведущее международное издание Euromoney, известное авторитетным анализом финансового сектора, присудило Америабанку награду за превосходство «Лучший банк Армении в 2025 г.» на церемонии награждения, состоявшейся в Лондоне. С 2011 г. Америабанк удостаивается этой престижной награды уже в 11-й раз.
-
2025-07-21 10:59
"Ответ Николу Пашиняну:
-
2025-07-21 10:42
В день по тысячу раз слышим: невероятно, но армянский народ смирился со всем этим, армянский народ не видит приближающуюся катастрофу. Что-то странное творится с нашим народом, даже после всего происшедшего «народ» поддерживает Никола.
-
2025-07-21 10:27
Dialogorg.ru представляет полную версию видеозаписи Вечера общественного диалога «Наша победа», проходившего 2 мая 2025 года в Ереване и посвященного 80-летию Великой Победы.